Սաղմոսներ
Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։
65 Դու արժանի ես գովաբանության, արժանի, որ քո առաջ լուռ կանգնեն Սիոնում+, ո՛վ Աստված,
Քեզ տրված երդումը կկատարվի+։
2 Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու+։
4 Երջանիկ է այն մարդը, որին դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում+,
Որպեսզի քո գավիթներում բնակվի+։
Մենք պիտի հագենանք քո տան+՝
Քո սուրբ տաճարի+ բարիքներով։
5 Արդարության՝ վախ ներշնչող գործերով դու կպատասխանես մեզ+,
Ո՜վ մեր փրկության Աստված+,
Ո՜վ Վստահություն՝ երկրի բոլոր սահմանների և հեռավոր ծովաբնակների+։
8 Երկրի հեռավոր ծայրերի բնակիչները կվախենան քո նշաններից+։
Այգաբացին ու մայրամուտին դու ցնծության ձայներ ես արձակել տալիս+։
9 Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն+,
Դու առատապես հարստացնում ես այն։
Աստծուց դուրս եկող աղբյուրը ջրով լեցուն է+։
Դու այնպես ես անում, որ նրանց ցորենը բերք տա+.
Այս ձևով երկիրը բերքառատ ես դարձնում+։