ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ
(Սաղմոսներ 90–106)
Ճշմարիտ Աստծու մարդու+՝ Մովսեսի աղոթքը։
90 Ո՛վ Եհովա, դու մեզ համար ապաստարան ես+
Սերնդից սերունդ+։
2 Դեռ որ լեռները չէին ծնվել+,
Եվ դու, ասես երկունքի ցավերի մեջ, դեռ ծնունդ չէիր տվել երկրին+ ու աշխարհին+,
Հավիտենից մինչև հավիտյան դո՛ւ ես Աստված+։
3 Դու մահկանացու մարդուն վերադարձնում ես հողի փոշուն+՝
Ասելով. «Վերադարձե՛ք, ո՛վ մարդկանց որդիներ»+։
4 Որովհետև հազար տարին քո աչքին երեկվա պես է, որ անցավ+,
Եվ գիշերվա մի պահի պես+։
5 Դու վերջ ես դնում նրանց+, և նրանք ընդամենը քուն են դառնում+.
Առավոտյան նրանք կանաչ խոտի պես են, որ նորից դալարում է+։
6 Առավոտյան այն ծաղկում է ու դալարում+,
Իսկ երեկոյան թառամում է ու չորանում+։
7 Մենք սպառվեցինք քո բարկությունից+
Եվ քո զայրույթից շփոթմունքի մեջ ընկանք+։
8 Մեր անօրենությունները քո առաջ դրեցիր+,
Մեր գաղտնի գործերը՝ քո լուսաշող երեսի առաջ+։
9 Մեր բոլոր օրերը նվազում են քո ցասումից+,
Մեր տարիներն ավարտում ենք շշուկի պես+։
10 Մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են+,
Եվ եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն+,
Միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի+։
Դրանք արագ անցնում են, և մենք թռչում ենք+։
11 Ո՞վ գիտի քո զայրույթի ուժը+
Եվ քո ցասումը, որ այնպիսի վախ ունենան քո հանդեպ, որին դու արժանի ես+։
12 Սովորեցրո՛ւ մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը+,
Որպեսզի իմաստուն սիրտ+ ձեռք բերենք։
13 Վերադարձի՛ր, ո՛վ Եհովա+։ Մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի+։
Խղճա՛ քո ծառաներին+։
14 Առավոտյան կշտացրո՛ւ մեզ քո սիրառատ բարությամբ+,
Որպեսզի ցնծանք և ուրախ լինենք մեր բոլոր օրերի ընթացքում+։
15 Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ դու վշտացրել ես մեզ+,
Եվ այն տարիների չափով, որ մենք նեղություն ենք տեսել+։
16 Թող քո գործերը հայտնվեն քո ծառաներին+,
Եվ քո շքեղությունը՝ նրանց որդիներին+։
17 Թող Եհովայի՝ մեր Աստծու հաճությունը մեզ վրա լինի+,
Եվ մեր ձեռքերի գործը հաստատի՛ր մեզ համար+։
Այո՛, մեր ձեռքերի գործը հաստատի՛ր+։