Եսայիա
30 «Վա՜յ կամակոր որդիներին+,– ասում է Եհովան,– ովքեր պատրաստվում են մտադրություն իրագործել, բայց ոչ իմը+, և հեղուկ ընծա թափել, բայց ոչ իմ ոգով, որպեսզի մեղքի վրա մեղք ավելացնեն+, 2 նրանց, ովքեր առանց ինձ հարցնելու+՝ պատրաստվում են Եգիպտոս գնալ+, որ փարավոնի ամրոցում ապաստան գտնեն ու Եգիպտոսի ստվերում՝ ապաստարան+։ 3 Փարավոնի ամրոցը ձեզ համար ամաչելու պատճառ կդառնա+, ու Եգիպտոսի ստվերում եղող ապաստարանը՝ նվաստացում+, 4 որովհետև նրա իշխանները գնացին Տայանիս+, և նրա պատգամաբերները հասան մինչև Հանես։ 5 Բոլորը կամաչեն այն ժողովրդի պատճառով, որը ոչ ոքի օգուտ չի բերում, որից ո՛չ օգնություն, ո՛չ էլ օգուտ կա, այլ միայն ամոթ ու նախատինք»+։
6 Հարավի կենդանիների դեմ ուղղված պատգամը+։ Նեղության և ծանր իրավիճակում գտնվող երկրով+, որտեղ առյուծն ու մռնչացող ընձառյուծն են, իժն ու թռչող կրակոտ օձը+, նրանք իրենց հարստությունը էշերի մեջքին դրած կտանեն և իրենց պաշարը՝ ուղտերի+ սապատներին դրած, բայց ժողովրդին դրանից օգուտ չի լինի։ 7 Եգիպտացիները ունայնություն են և ոչնչով չեն օգնի+։ Այդ պատճառով ես նրա անունը դրեցի՝ «Ռախաբ+. նրանք նախընտրում են հանգիստ նստել»։
8 «Հիմա արի, նրանց ներկայությամբ դա գրիր տախտակի վրա և գրի առ գրքի մեջ+, որպեսզի այն ծառայի ապագա օրվա համար և վկայություն լինի դարեդար+, 9 քանի որ սա ապստամբ ժողովուրդ է+, սրանք ստախոս որդիներ են+, որդիներ, որոնք չեն ցանկանում լսել Եհովայի օրենքը+, 10 որոնք տեսանողներին ասում են՝ մի՛ տեսեք, և տեսիլք ստացողներին, թե՝ «ճշմարիտ բաներ մի՛ կանխատեսեք մեզ համար+։ Մեզ հաճելի բաներ ասացեք, սուտ բաներ կանխատեսեք+։ 11 Հետ դարձեք ճանապարհից, շեղվեք արահետից+։ Մեզ հետ մի՛ խոսեք Իսրայելի Սրբի մասին»»+։
12 Ուստի այսպես է ասում Իսրայելի Սուրբը. «Քանի որ դուք մերժում եք այս խոսքը+, ապավինում եք խաբեությանն ու խարդախությանը, և հենվել եք դրանց վրա+, 13 դրա համար էլ այս հանցանքը ձեզ համար բարձր պատի ճաքած և ուռած մասի պես կդառնա+, որը հանկարծակի՝ մի ակնթարթում կարող է փլվել+։ 14 Այն ջարդուփշուր կանեն բրուտի մեծ սափորի պես+, որը փշուր-փշուր են անում և չեն ափսոսում, ու նրա փշուրների մեջ կավե մի բեկոր անգամ չի մնում, որով հնարավոր է հնոցից կրակ վերցնել ու ճահճոտ տեղից ջուր հանել»+։
15 Այսպես է ասում Գերիշխան Տերը՝ Եհովան՝ Իսրայելի Սուրբը+. «Դուք վերադառնալով ու հանգիստ լինելով կփրկվեք։ Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»+։ Բայց դուք չցանկացաք դա անել+։ 16 Դուք ասացիք. «Ո՛չ, մենք ձիերո՛վ կփախչենք»+։ Դրա համար էլ պիտի փախչեք։ Ասացիք. «Արագընթաց ձիե՛ր կհեծնենք»+։ Դրա համար էլ ձեզ հետապնդողները արագընթաց պիտի լինեն+։ 17 Մեկի սպառնալիքից հազարը կդողան+, և հինգի սպառնալիքից դուք կփախչեք, մինչև որ ձեզնից մնացածները լեռան գագաթին եղող կայմի պես և բլրի վրա եղող նշանասյան պես լինեն+։
18 Ուստի Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի+ ձեր հանդեպ, և վեր կկենա, որպեսզի ողորմություն ցուցաբերի ձեր հանդեպ+, քանի որ Եհովան արդարադատ Աստված է+։ Երջանիկ+ են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան+։ 19 Երբ Սիոնի+ ժողովուրդը Երուսաղեմում բնակվի+, դու լաց չես լինի+։ Նա անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ լսի քո աղաղակը։ Հենց որ լսի այն, կպատասխանի քեզ+։ 20 Եհովան ձեզ նեղությունը որպես հաց կտա և տառապանքը՝ որպես ջուր+, բայց քո Մեծագույն Ուսուցիչը այլևս իրեն չի թաքցնի քեզնից, և քո աչքերը կտեսնեն քո Մեծագույն Ուսուցչին+։ 21 Եթե աջ կամ ձախ շեղվես+, քո ականջները մի խոսք կլսեն քո հետևից. «Սա՛ է ճանապարհը+, սրանո՛վ գնացեք»։
22 Դուք կպղծեք ձեր քանդակված կուռքերը ծածկող արծաթը+ և ձուլածո արձանները+ պատող ոսկին+։ Դու դեն կնետես դրանք+, և ինչպես դաշտանի օրերի մեջ եղող կինն է ասում, դրանց կասես. «Ինչպիսի՛ նողկանք»+։ 23 Նա հողում ցանած սերմիդ անձրև կտա+, և հողի արդյունքից ստացած հացը հագեցնող ու սննդարար կլինի+։ Այդ օրը անասուններդ ընդարձակ արոտավայրում+ կարածեն։ 24 Հողը մշակող եզներն ու էշերը ավելուկով համեմված կեր կուտեն, որը քամհարել են թիով+ ու եղանով։ 25 Ամեն բարձր լեռան և ամեն բարձրացված բլրի վրա վտակներ+ ու ջրի փոսեր կլինեն մեծ կոտորածի օրը, երբ ընկնեն աշտարակները+։ 26 Այն օրը, երբ Եհովան կապի իր ժողովրդի կոտրվածքը+ և բուժի+ իր հարվածից առաջացած նրա ծանր վերքը, լիալուսնի լույսը շիկափայլ արեգակի լույսի պես կլինի, և շիկափայլ արեգակի լույսը յոթ անգամ ավելի վառ կշողա+, ասես յոթ օրերի լույս է շողում։
27 Ահա Եհովայի անունը հեռվից գալիս է բորբոքված բարկությամբ+, ծանր ամպերով։ Նրա շուրթերը լի են դատապարտությամբ, և նրա լեզուն լափող կրակի է նման+։ 28 Նրա ոգին հորդահոս հեղեղատի պես է, որը հասնում է մինչև պարանոցը+։ Նա մաղով+ կանցկացնի ազգերին, ասես փուչ բաների, և ժողովուրդների ծնոտին սանձ+ կդնի, որը կշեղի ճանապարհից+։ 29 Դուք երգ կերգեք+, ինչպես մարդ երգում է այն գիշերը, երբ տոնակատարության համար սրբացնում է իրեն+, և ձեր սիրտը կուրախանա նրանց պես, ովքեր գնում են սրինգով+, որպեսզի բարձրանան Եհովայի լեռը+՝ Իսրայելի Վեմի+ մոտ։
30 Եհովան իր սաստիկ բարկությամբ+, լափող կրակի բոցով+, տեղատարափ անձրևով, փոթորկով+ ու կարկուտով+ կստիպի մարդկանց, որ լսեն իր վեհ ձայնը+ և տեսնեն, թե ինչպես է իջեցնում իր բազուկը+։ 31 Եհովայի ձայնից Ասորեստանը սարսափահար կլինի+։ Նա ցուպով կհարվածի նրան+։ 32 Եհովայի պատժելու գավազանի ամեն մի հարվածը, որը նա կհասցնի Ասորեստանին, դափերի+ ու քնարների ձայներով կուղեկցվի։ Նա կպատերազմի նրանց դեմ՝ թափահարելով իր զենքը+։ 33 Վաղեմի ժամանակներից Տոֆեթը*+ պատրաստ է նրա համար, պատրաստ է նաև թագավորի համար+։ Դրա փայտակույտով Նա լցրել է խոր փոսը։ Կրակն ու փայտը առատ են։ Եհովայի շունչը ծծմբի հեղեղատի պես այրում է Տոֆեթը+։