Գործեր
19 Մինչ Ապողոսը+ Կորնթոսում էր, Պողոսը անցավ ներքին շրջաններով ու իջավ Եփեսոս+ և մի քանի աշակերտներ գտնելով՝ 2 հարցրեց. «Երբ դարձաք հավատացյալներ, սուրբ ոգին ստացա՞ք»+։ Նրանք պատասխանեցին. «Մենք նույնիսկ չենք էլ լսել, թե սուրբ ոգի կա»+։ 3 Նա հարցրեց. «Այդ դեպքում ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք էլ պատասխանեցին. «Հովհաննեսի մկրտությամբ»+։ 4 Պողոսն ասաց. «Հովհաննեսը մկրտեց մի մկրտությամբ, որը զղջման խորհրդանիշ էր+, և ժողովրդին ասում էր, որ հավատան նրան, ով իր հետևից է գալու+, այսինքն՝ Հիսուսին»։ 5 Սա լսելով՝ նրանք մկրտվեցին Տեր Հիսուսի անունով+։ 6 Եվ երբ Պողոսն իր ձեռքերը նրանց վրա դրեց+, սուրբ ոգին եկավ նրանց վրա, և սկսեցին լեզուներով խոսել ու մարգարեանալ+։ 7 Բոլորը միասին շուրջ տասներկու հոգի էին։
8 Մտնելով ժողովարան+՝ նա երեք ամիս շարունակ համարձակությամբ խոսում էր՝ Աստծու թագավորության մասին ելույթներ ունենալով և համոզիչ փաստարկներ բերելով+։ 9 Բայց երբ մի քանիսը կարծրացրին իրենց սիրտը և չհավատացին+՝ բազմության առաջ չարախոսելով Ճանապարհի*+ մասին, նա զատվեց նրանցից+ ու աշակերտներին էլ առանձնացրեց+ և ամեն օր Տյուրանոսի դպրոցում ելույթներ էր ունենում։ 10 Դա տևեց երկու տարի+, այնպես որ բոլորը, ովքեր բնակվում էին Ասիայում+՝ ինչպես հրեաները, այնպես էլ հույները, լսեցին Տիրոջ խոսքը։
11 Իսկ Աստված Պողոսի ձեռքով արտասովոր զորավոր գործեր էր անում+, 12 որ մինչև իսկ մարդիկ նրա շորերն ու գոգնոցներն էին տանում հիվանդներին+, և հիվանդությունները բուժվում էին, իսկ չար ոգիները դուրս էին գալիս+։ 13 Բայց թափառական հրեաներից մի քանիսը, որ դևեր էին հանում+, նույնպես փորձեցին Տեր Հիսուսի անունը կանչել+ նրանց վրա, ովքեր չար ոգիներ ունեին՝ ասելով. «Հրամայում եմ+ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսը քարոզում է»։ 14 Այդպես էին անում հրեա ավագ քահանա Սկևայի յոթ որդիները։ 15 Բայց չար ոգին ասաց նրանց. «Հիսուսին գիտեմ+ և Պողոսին էլ եմ ծանոթ+, իսկ դո՞ւք ով եք»։ 16 Եվ այն մարդը, որի մեջ չար ոգին էր, ցատկեց նրանց վրա+ և ուժ գործադրելով՝ մեկ առ մեկ հաղթեց նրանց, այնպես որ նրանք մերկ ու վիրավոր դուրս փախան այդ տնից։ 17 Այս բանը բոլորին հայտնի եղավ՝ թե՛ հրեաներին և թե՛ հույներին, որ բնակվում էին Եփեսոսում։ Նրանց բոլորի վրա վախ ընկավ+, և Տեր Հիսուսի անունը մեծարվում էր+։ 18 Հավատացյալ դարձածներից շատերը գալիս էին և բացահայտ խոստովանում+ ու պատմում էին իրենց գործերը։ 19 Մոգությամբ+ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին։ Երբ դրանց գինը հաշվեցին, պարզվեց, որ հիսուն հազար արծաթադրամի արժողություն ունեին։ 20 Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում էր ու հաղթանակում+։
21 Երբ այս բաները կատարվեցին, Պողոսն իր ոգու մեջ նպատակ դրեց, որ Մակեդոնիայի+ ու Աքայիայի միջով անցնելուց հետո ճանապարհ ընկնի Երուսաղեմ+, և ասաց. «Այնտեղ հասնելուց հետո Հռոմն էլ պետք է տեսնեմ»+։ 22 Ուստի նա Մակեդոնիա ուղարկեց իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին+ ու Երաստոսին+, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։
23 Հենց այդ ժամանակ Ճանապարհի+ հետ կապված մեծ խռովություն բարձրացավ+։ 24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ, Արտեմիսի արծաթյա փոքր մեհյաններ սարքելով, արհեստավորներին շատ շահ էր բերում+։ 25 Նա հավաքեց նրանց, նաև այդպիսի բաների+ վրա աշխատող մարդկանց ու ասաց. «Դուք լավ գիտեք, որ մեր բարեկեցությունը այս գործից է+։ 26 Բացի այդ, դուք տեսնում և լսում եք, թե ինչպես ոչ միայն Եփեսոսում+, այլև գրեթե ողջ Ասիայով մեկ այս Պողոսը, ասելով, որ ձեռքով պատրաստված բաները+ աստվածներ չեն, զգալի թվով մարդկանց համոզել է, ու նրանք փոխել են իրենց կարծիքը։ 27 Դեռ ավելին, վտանգ կա, որ ոչ միայն մեր այս գործը կվարկաբեկվի, այլև մեծ աստվածուհի Արտեմիսի+ տաճարը ոչինչ կհամարվի, և նույնիսկ նրա մեծափառությունը, որին ողջ Ասիան և բնակեցված երկիրն են երկրպագում, ոչնչի կվերածվի»։ 28 Սա լսելով՝մարդիկ բարկությամբ լցվեցին ու սկսեցին բղավել. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»։
29 Քաղաքը շփոթությամբ լցվեց, և նրանք միաբան խուժեցին թատրոն՝ բռնի ուժով իրենց հետ տանելով մակեդոնացիներ Գայոսին ու Արիստարքոսին+, որոնք Պողոսի ուղեկիցներն էին։ 30 Պողոսն էլ էր ուզում ներս մտնել ժողովրդի մոտ, բայց աշակերտները չթողեցին։ 31 Նույնիսկ տոների և խաղերի կազմակերպիչներից ոմանք, ովքեր բարյացակամ էին նրա հանդեպ, մարդ ուղարկեցին նրա մոտ և աղաչում էին, որ իրեն վտանգի չենթարկի թատրոնում։ 32 Բանն այն է, որ ոմանք մի բան էին բղավում, իսկ մյուսները՝ ուրիշ բան+, որովհետև հավաքվածները շփոթության մեջ էին, և նրանց մեծամասնությունը չգիտեր, թե ինչի համար էին հավաքվել։ 33 Ուստի միասին Ալեքսանդրոսին ամբոխից դուրս բերեցին, որին հրեաները առաջ էին հրում։ Ալեքսանդրոսը ձեռքով նշան արեց և ուզում էր իրեն պաշտպանել ժողովրդի առաջ։ 34 Բայց երբ իմացան, որ նա հրեա է, բոլորը միաձայն բացականչեցին և մոտ երկու ժամի չափ բղավում էին. «Մե՜ծ է+ եփեսացիների Արտեմիսը»։
35 Երբ ի վերջո քաղաքի գրագիրը լռեցրեց+ ամբոխին, ասաց. «Ո՛վ Եփեսոսի մարդիկ, կա՞ մեկը, որ չգիտի, թե եփեսացիների քաղաքը պահապանն է մեծ Արտեմիսի մեհյանի և այն պատկերի, որն ընկավ երկնքից։ 36 Հետևաբար, քանի որ այս բաներն անժխտելի են, պատշաճ է, որ դուք հանդարտ լինեք և հապճեպորեն չգործեք+, 37 որովհետև բերել եք մարդկանց, ովքեր ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ էլ մեր աստվածուհուն հայհոյողներ։ 38 Ուրեմն եթե Դեմետրիոսն+ ու նրա հետ եղող արհեստավորները որևէ մեկի դեմ դատ ունեն, կան դատավարության+ օրեր և կան պրոկոնսուլներ+. թող իրար դեմ մեղադրանքներ բերեն։ 39 Իսկ եթե դրանից այն կողմ ինչ-որ բան եք փնտրում, ապա դա կորոշվի օրինական ժողովում, 40 որովհետև վտանգ կա, որ այսօրվա պատահածի համար մեզ իրոք սադրանքի մեջ կմեղադրեն, և չկա գեթ մի պատճառ, որը թույլ տա մեզ որևէ հիմք բերել այս անկարգ ամբոխի համար»։ 41 Եվ այս բաներն ասելով+՝ նա հավաքվածներին+ արձակեց։