Տիտոս
3 Շարունակիր հիշեցնել նրանց, որ հպատակվեն+ և հնազանդվեն կառավարություններին ու իշխանություններին+, պատրաստ լինեն ամեն բարի գործի+, 2 ոչ ոքի մասին չարը չխոսեն, չլինեն կռվարար+, այլ լինեն խոհեմ*+, ամենայն մեղմությամբ վերաբերվեն բոլոր մարդկանց+։ 3 Մենք էլ մի ժամանակ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, տարբեր ցանկությունների ու հաճույքների ստրուկ էինք, չարությամբ ու նախանձով էինք վարվում, նողկալի էինք և ատում էինք իրար+։
4 Սակայն երբ մեր Փրկչի+՝ Աստծու բարությունն+ ու մարդասիրությունը հայտնի դարձավ+, 5 ոչ թե մեր կատարած արդար գործերի+, այլ իր ողորմության շնորհիվ+ նա փրկեց մեզ լվանալով+, ինչը մեզ կյանքի+ բերեց, նաև սուրբ ոգով մեզ նորոգելով+։ 6 Այս ոգին նա առատորեն թափեց մեզ վրա Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի միջոցով+, 7 որպեսզի նրա անզուգական բարությամբ+ արդար հայտարարվելուց+ հետո ժառանգներ+ դառնանք՝ հավիտենական կյանքի+ հույսի համաձայն։
8 Արժանահավատ են այս խոսքերը+, և ուզում եմ, որ այս բաների մասին դու միշտ հաստատակամորեն խոսես, որպեսզի նրանք, ովքեր հավատացին Աստծուն, իրենց ուշադրությունը կենտրոնացնեն բարի գործեր անելու վրա+։ Այս ամենը բարի է և օգտակար մարդկանց համար։
9 Բայց հիմար վիճաբանություններից+ ու տոհմաբանությունները+ փորփրելուց, գժտություններից+ և Օրենքի շուրջ վեճերից+ հետ քաշվիր, որովհետև դրանք անօգուտ են և ունայն։ 10 Իսկ աղանդավորություն+ տարածող մարդուն մեկ կամ երկու անգամ զգուշացնելուց+ հետո հեռացրու+՝ 11 գիտենալով, որ այդպիսին շեղվել է ճանապարհից և մեղք է գործում՝ ինքն իր վրա դատապարտություն բերելով+։
12 Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին+ քեզ մոտ ուղարկեմ, ամեն ինչ արա, որ ինձ մոտ գաս՝ Նիկոպոլիս, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ անցկացնել+։ 13 Զենասին, որը լավատեղյակ է Օրենքից, և Ապողոսին ապահովիր ճանապարհի համար անհրաժեշտ բաներով, որ ոչ մի բանի կարիք չունենան+։ 14 Մերոնք էլ թող սովորեն միշտ բարի գործեր անել, որ բավարարեն իրենց ամենաանհրաժեշտ կարիքները+, որպեսզի ծառայության մեջ անպտուղ չլինեն+։
15 Ողջունում են քեզ բոլոր ինձ մոտ եղողները+։ Իմ ողջույնները փոխանցիր մեր հավատակիցներին, ովքեր սիրում են մեզ։
Թող Աստծու անզուգական բարությունը ձեր ամենքի հետ լինի+։