Հակոբոս
4 Ո՞րն է ձեր մեջ ծագող վեճերի ու կռիվների պատճառը։ Արդյոք ձեր մարմնական հաճույքների ցանկությունները չե՞ն, որոնք պայքար են մղում ձեր մեջ+։ 2 Ցանկանում եք, բայց չունեք։ Սպանում եք+ և նախանձով տենչում+, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Կռվում եք+ և վիճում։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ 3 Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում+, որպեսզի ձեր խնդրածը կյանքի հաճույքների վրա վատնեք+։
4 Շնացողնե՛ր+, մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ+։ Ուստի եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել+, Աստծու թշնամին է դառնում+։ 5 Կամ ձեզ թվում է, թե Սուրբ Գրքում իզո՞ւր է ասվում. «Մեր մեջ բնակվող ոգին+, որ նախանձելու հակում ունի, շարունակ տարբեր բաներ է փափագում»։ 6 Սակայն անզուգական բարությունը*, որը Աստված տալիս է, ավելի մեծ է+։ Ուստի այնտեղ ասվում է. «Աստված հակառակվում է գոռոզներին+, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում»+։
7 Ուրեմն հպատակվեք+ Աստծուն, հակառակվեք Բանսարկուին+, և նա կփախչի ձեզանից+։ 8 Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ+։ Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ+, և մաքրեք ձեր սրտերը+, ո՛վ անվճռական+ մարդիկ։ 9 Տառապեք, սգացեք ու լաց եղեք+։ Թող ձեր ծիծաղը սգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ վհատության+։ 10 Խոնարհ եղեք Եհովայի աչքում+, և նա կբարձրացնի ձեզ+։
11 Վերջ տվեք իրար դեմ խոսելուն, եղբայրնե՛ր+։ Նա, ով խոսում է եղբոր դեմ կամ դատում է+ իր եղբորը, օրենքի դեմ է խոսում և օրենքն է դատում։ Եթե դու դատում ես օրենքը, ուրեմն դատավոր ես+, ոչ թե օրենքը կատարող։ 12 Մեկն է օրենսդիրն ու դատավորը+՝ նա, ով կարող է փրկել և կործանել+։ Բայց ո՞վ ես դու, որ դատում ես քո մերձավորին+։
13 Իսկ հիմա դուք լսեք, որ ասում եք՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք, գործ կանենք ու փող կվաստակենք»+, 14 մինչդեռ դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը+։ Դուք մշուշ եք, որը մի կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում+։ 15 Փոխարենը՝ պետք է ասեք. «Եթե Եհովան կամենա+, կապրենք և կանենք այս կամ այն բանը»+։ 16 Բայց այժմ դուք հպարտանում եք՝ մեծամտորեն պարծենալով+։ Այսպիսի հպարտությունը չար է։ 17 Հետևաբար, եթե որևէ մեկը գիտի այն, ինչ ճիշտ է, բայց չի անում+, դա մեղք է+։