Ամոս
Ինչպէս որ մարգարէի խօսքը, նոյնպէս և կ’գայ Իսրայէլի վերայ Տիրոջ պատիժը։
3 Լսեցէք այս խօսքը, որ Տէրը ասում է ձեր մասին, ով Իսրայէլի որդիք, այն բոլոր ազգատոհմի համար, որ վեր բերի Եգիպտոսի երկրից, ասելով. 2 Միայն ձեզ եմ ճանաչել երկրի բոլոր ազգատոհմերից, դորա համար ձեզ պիտի պատժեմ ձեր ամեն անօրէնութիւնների համար: 3 Մի՞թէ երկուսը կ’գնան միասին, եթէ համաձայնուած չ’լինեն: 4 Մի՞թէ առիւծը կ’մռնչէ անտառումը, եթէ որս չունենայ. մի՞թէ առոյգ առիւծը ձայնը կ’հանէ իր որջիցը, եթէ մի բան որսած չ’լինի: 5 Մի՞թէ վայր կ’ընկնի թռչիւնը երկրի վերայ վարմի մէջը, եթէ նորա համար լարող եղած չ’լինի: 6 Կամ եթէ փող փչուի քաղաքում, եւ ժողովուրդը չի՞ վախենալ, կամ չարիք կ’լինի՞ մի քաղաքում, որ Տէրը չ’լինի արած այն: 7 Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին: 8 Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ:
9 Հրատարակեցէք Ազովտոսի պալատների վերայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ պալատների վերայ, եւ ասեցէք. Ժողովուեցէք Սամարիայի սարերի վերայ, եւ մտիկ արէք նորա միջի շատ խռովութիւններին: 10 Եւ չ’գիտեն ուղղիւթիւն անել, անսում է Տէրը, իրանց պալատներումը զրկանք ու յափշտակութիւն դիզողները: 11 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Թշնամի՜, եւ այն էլ երկրի շուրջը. եւ նա պիտի իջեցնէ քեզանից քո ոյժը, եւ քո պալատները պիտի կողոպտուին:
12 Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ հովիւն է ազատում առիւծի ձեռքից երկու ոլոքներ եւ մի ականջի բլթակ, այնպէս էլ պիտի ազատուին Իսրայէլի որդիքը, որոնք բնակվում են Սամարիայումը՝ բազմոցի անկիւնի վերայ եւ դամասկեայ անկողնի վերայ:
13 Լսեցէք եւ վկայեցէք Յակոբի տանը, ասում է Տէր Եհովան՝ Զորնաց Աստուածը. 14 Այն օրը երբոր կ’բերեմ Իսրայէլի յանցանքների պատիժը իր վերայ, եւ կ’պատժեմ Բեթէլի սեղանները. Նայն ժամանակ կ’կոտրուին սեղանի եղջիւրներն ու գետինը կ’ընկնեն: 15 Եւ ես կ’ջարդեմ ձմերային տունը եւ ամարային տունը, եւ կ’կորչեն փղոսկրյա տուները, եւ բնաջինջ կ’լինեն մեծամեծ տները, ասում է Տէրը: