29 Ուստի Հովրամ+թագավորը վերադարձավ Հեզրայել+, որպեսզի բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին իրեն Ռամայում*ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելիս։ Հուդայի Հովրամ թագավորի որդի Օքոզիան+գնաց Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, քանի որ նա հիվանդ էր։
7 Բայց այն, որ Օքոզիան եկավ Հովրամի մոտ, Աստծուց էր+, որպեսզի նրան կործաներ+։ Երբ Օքոզիան Հովրամի մոտ եկավ, նրանք դուրս եկան+Նամեսիի+թոռ Հեուին+դիմավորելու, որին Եհովան օծել էր+Աքաաբի տունը բնաջինջ անելու համար+։