7 Դավիթն Աբիաթար+ քահանային՝ Աքիմելեքի որդուն, ասաց. «Եփուդն այստեղ բեր, խնդրում եմ»:+ Եվ Աբիաթարը եփուդը նրա մոտ տարավ: 8 Դավիթը հարցրեց Եհովային.+ «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին: Կհասնե՞մ նրանց»: Աստված պատասխանեց. «Հետապնդիր. դու անպայման կհասնես նրանց և հետ կբերես գերիներին ու գողացվածը»:+