-
1 Սամուել 18։6-8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Երբ Դավիթն ու մյուս ռազմիկները փղշտացիներին կոտորելուց հետո վերադառնում էին, Իսրայելի բոլոր քաղաքներից կանայք դափերով, ջնարներով,* ուրախ բացականչություններով, երգ+ ու պարով դուրս էին գալիս՝ Սավուղ թագավորին դիմավորելու:+ 7 Տոնախմբությանը մասնակցող կանայք երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»:+
8 Ի վերջո Սավուղը խիստ բարկացավ.+ նրան դուր չեկավ այս երգը, և նա ասաց. «Նրանք երգում են, որ Դավիթը տասնյակ հազարավորների սպանեց, իսկ ես՝ հազարավորների: Մնում է՝ թագավորությունն էլ նրան տրվի»:+
-
-
1 Սամուել 29։4, 5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Փղշտացիների իշխանները վրդովվեցին և ասացին. «Հե՛տ ուղարկիր այդ մարդուն:+ Թող վերադառնա այն քաղաք, որը հատկացրել ես նրան: Թույլ մի՛ տուր՝ մեզ հետ գա պատերազմելու, որ կռվի ժամանակ մեր դեմ դուրս չգա:+ Էլ ինչպե՞ս նա պետք է արժանանա իր տիրոջ բարեհաճությանը, եթե ոչ մեր մարդկանց գլուխները նրան ներկայացնելով: 5 Սա այն Դավիթը չէ՞, որի մասին պարելով երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»:+
-