-
1 Տարեգրություն 14։10-12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Դավիթը հարցրեց Աստծուն. «Գնա՞մ փղշտացիների դեմ կռվելու: Կմատնե՞ս նրանց իմ ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Գնա, ես անպայման քո ձեռքը կմատնեմ նրանց»:+ 11 Ուստի Դավիթը գնաց Բաալ-Փարասին+ և այնտեղ կոտորեց փղշտացիներին: Դավիթն ասաց. «Ճշմարիտ Աստված իմ ձեռքով ճեղքեց թշնամիներիս շարքերը, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»: Դրա համար էլ այդ տեղը Բաալ-Փարասին* կոչվեց: 12 Փղշտացիները այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն իր մարդկանց հրամայեց այրել դրանք:+
-