32 Նա նաև ութերորդ ամսի 15-րդ օրը տոն հաստատեց՝ այն տոնի նման, որը Հուդայում էին նշում:+ Բեթելում իր կառուցած զոհասեղանի վրա+ Հերոբովամը զոհեր մատուցեց իր պատրաստած հորթերին: Այնտեղ նա քահանաներ նշանակեց, որ ծառայեն իր կառուցած սրբավայրերում:
10 Դրա համար էլ ես Հերոբովամի տան վրա աղետ կբերեմ և Իսրայելից կբնաջնջեմ նրա տան բոլոր տղամարդկանց,* նույնիսկ անօգնականին ու թույլին: Կվերացնեմ Հերոբովամի տունը,+ ինչպես որ գոմաղբն են վերացնում, մինչև որ էլ ոչինչ չմնա:
14 Ղևտացիները թողեցին իրենց արոտավայրերն ու կալվածքները+ ու եկան Հուդա և Երուսաղեմ, որովհետև Հերոբովամն ու նրա որդիները նրանց զրկել էին Եհովայի համար քահանա ծառայելու պատասխանատվությունից:+
3 Աբիան մարտի դուրս եկավ ուժեղ և լավ պատրաստված ռազմիկներից+ բաղկացած 400 000-անոց զորքով: Իսկ Հերոբովամը նրա դեմ մարտական կարգով 800 000 լավ պատրաստված և զորեղ ռազմիկներ կանգնեցրեց: