-
2 Տարեգրություն 10։8-11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+ 9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11 Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»:
-