-
1 Թագավորներ 16։30-33Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Աքաաբը՝ Ամրիի որդին, Եհովայի աչքում ավելի վատն էր, քան իր բոլոր նախորդները:+ 31 Բավական չէր, որ Աքաաբը գործեց նույն մեղքերը, ինչ Հերոբովամը՝+ Նաբատի որդին էր գործել, նա նաև կնության առավ Հեզաբելին՝+ սիդոնացիների+ թագավոր Եթբահաղի աղջկան, և սկսեց ծառայել Բահաղին+ ու խոնարհվել նրա առաջ: 32 Բացի այդ՝ Սամարիայում իր կառուցած Բահաղի տանը*+ նա մի զոհասեղան կանգնեցրեց Բահաղի համար: 33 Աքաաբը նաև սուրբ ձող*+ պատրաստեց և ավելի մեծ չարիք գործեց՝ վիրավորելով Եհովային՝ Իսրայելի Աստծուն, քան իրեն նախորդած Իսրայելի մյուս բոլոր թագավորները:
-