8 Ես մենակ մնացի: Երբ տեսա այդ տպավորիչ տեսիլքը, մեջս ուժ չմնաց, խիստ գունատվեցի և ուժասպառ եղա:+ 9 Ես լսեցի, թե ինչպես էր նա խոսում, և մինչ նա խոսում էր, խոր քուն մտա՝ երեսի վրա գետնին պառկած:+ 10 Բայց հետո մի ձեռք դիպավ ինձ+ ու արթնացրեց և օգնեց, որ ձեռքերիս վրա հենվելով՝ կանգնեմ ծնկներիս վրա: