16 Նա էլ պատասխանեց. «Եղբայրներիս եմ փնտրում: Խնդրում եմ, ասա ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»: 17 Այդ մարդն ասաց. «Նրանք հեռացել են այստեղից. ես լսեցի, որ ասում էին՝ եկեք Դոթայիմ գնանք»: Հովսեփն էլ գնաց իր եղբայրների հետևից և նրանց գտավ Դոթայիմում: