-
2 Թագավորներ 21։19-24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Ամոնը+ 22 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Մեսոլոմիթ էր, որի հայրը ետեբացի Արուզն էր: 20 Իր հոր՝ Մանասեի պես Ամոնն արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 21 Նա գնաց իր հոր հետքերով ու ծառայեց այն գարշելի կուռքերին, որոնց իր հայրն էր ծառայել, և խոնարհվեց դրանց առաջ:+ 22 Այսպիսով՝ Ամոնը թողեց իր նախահայրերի Աստված Եհովային և չգնաց Եհովայի ճանապարհով:+ 23 Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ և սպանեցին նրան հենց իր տան մեջ: 24 Սակայն ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել, և նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդուն՝ Հովսիային:+
-