-
Ելք 12։3-11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Խոսեք Իսրայելի ողջ հանրության առաջ և ասեք. «Այս ամսվա տասներորդ օրը ձեզանից յուրաքանչյուրը թող մի գառ+ վերցնի իր ընտանիքի* համար, մի տան համար՝ մի գառ: 4 Բայց եթե ընտանիքն այնքան փոքր է, որ չի կարող մի ամբողջ գառ ուտել, թող իր տուն հրավիրի հարևան ընտանիքին և գառը բաժանի ըստ մարդկանց թվի: Բաշխելիս հաշվի առեք, թե ով ինչքան կուտի: 5 Գառը պետք է լինի առանց արատի:+ Այն պետք է մեկ տարեկան արու լինի: Գառան փոխարեն կարող եք ուլ վերցնել: 6 Պահեք այն մինչև այս ամսվա 14-րդ օրը,+ և Իսրայելի ժողովրդի ամեն ընտանիք* թող մթնշաղին* մորթի այն:+ 7 Վերցրեք դրա արյունից և այն տներում, որտեղ ուտելու եք գառը, արյունը ցողեք դռան երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին:+
8 Միսը պետք է այդ գիշեր ուտեք:+ Այն պետք է խորովեք կրակի վրա և ուտեք անթթխմոր հացով+ ու դառը խոտաբույսերով:+ 9 Միսը հում* կամ խաշած չուտեք, այլ կխորովեք կրակի վրա գլխի, սրունքների և փորոտիքի հետ միասին: 10 Դրանից ոչինչ չպահեք մինչև առավոտ. ինչ որ մնա մինչև առավոտ, պետք է այրեք:+ 11 Երբ գառն ուտելիս լինեք, ձեր գոտին պետք է ամուր կապված լինի, սանդալները ձեր ոտքերին լինեն, և ցուպը՝ ձեր ձեռքին: Շտապելո՛վ կերեք այն: Դա Եհովայի Պասեքն* է:
-