-
1 Թագավորներ 8։46-50Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
46 Եթե նրանք մեղք գործեն քո դեմ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի),+ և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և թշնամին գերեվարի նրանց իր երկիր՝ հեռու թե մոտիկ,+ 47 ու եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվել,+ և քեզ մոտ վերադառնալով՝+ բարեհաճությունդ աղերսեն ու ասեն իրենց գերության երկրում՝+ «Մենք մեղք ենք գործել, սխալվել ենք ու չարիք ենք արել»,+ 48 եթե իրենց գերեվարած թշնամիների երկրում նրանք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով վերադառնան քեզ մոտ+ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար,+ 49 երկնքից՝ քո բնակության վայրից,+ լսիր նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ, 50 ներիր ժողովրդիդ, որը մեղք է գործել քո դեմ: Ներիր քո հանդեպ գործած նրա բոլոր հանցանքները: Դու գութ կարթնացնես քո ժողովրդին գերեվարածների սրտում, և նրանք կխղճան նրան+
-