-
2 Թագավորներ 12։11, 12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Այնուհետև հաշված փողը տալիս էին Եհովայի տանն արվող գործի համար պատասխանատու մարդկանց, որոնք էլ իրենց հերթին վճարում էին Եհովայի տանը աշխատող ատաղձագործներին, շինարարներին,+ 12 պատշարներին ու քարտաշներին: Նրանք նաև գերաններ ու տաշած քարեր էին գնում Եհովայի տան վնասված տեղերը նորոգելու համար և այդ փողով ծածկում էին տան վերանորոգման հետ կապված մյուս բոլոր ծախսերը:
-
-
2 Տարեգրություն 34։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Հետո փողը տրվեց Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին: Աշխատողները այն օգտագործեցին Եհովայի տունը վերանորոգելու համար: 11 Փողը տրվեց արհեստավորներին ու շինարարներին, որ տաշած քարեր, ամրացման համար գերաններ ու չորսուներ* գնեն և վերանորոգեն այն շինությունները, որոնք Հուդայի թագավորների պատճառով ավերվել էին:+
-