Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թագավորներ 22։18, 19
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 18 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 19 «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ Եհովայի առաջ,+ երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին իմ ասած խոսքերը, այն, որ նրանք զարհուրելի տեսարան են դառնալու, և նրանց վրա անեծք է գալու, և քանի որ պատռեցիր հագուստներդ+ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,– ասում է Եհովան:–

  • 2 Տարեգրություն 33։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Մանասեն շատ աղոթեց Աստծուն, և Աստված լսեց նրա աղաչանքը: Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու Մանասեի խնդրանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը:+ Այդ ժամանակ Մանասեն հասկացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը:+

  • Սաղմոսներ 22։24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 24 Որովհետև նա տառապյալին չարհամարհեց,

      Նրա տանջանքների վրա աչք չփակեց,+

      Նրանից երես չթեքեց+

      Եվ նրա օգնության կանչը լսեց:+

  • Սաղմոսներ 34։18
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 18 Եհովան մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է,+

      Ընկճվածներին նա փրկում է:+

  • Առակներ 28։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա,+

      Բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում,

      Նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի:+

  • Եսայիա 57։15
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 15 Ահա թե ինչ է ասում Բարձրն ու Վեհը,

      Ով ապրում է հավիտյան,+ ում անունը սուրբ է.+

      «Ես բարձունքում և սուրբ վայրում եմ բնակվում,+

      Նաև ջախջախվածների ու ընկճվածների* հետ եմ,*

      Որ ընկճվածների ոգին ամրացնեմ ու ջախջախվածների սիրտը կյանքով լցնեմ:+

  • Ղուկաս 15։22-24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 22 Բայց հայրը կարգադրեց ծառաներին. «Շո՛ւտ արեք, բերե՛ք ամենալավ հագուստը ու հագցրե՛ք նրան, ձեռքին մատանի՛ դրեք և ոտքերին սանդալնե՛ր հագցրեք: 23 Այն պարարտ հո՛րթն էլ բերեք մորթեք: Եկեք ուտենք-խմենք ու նշենք որդուս վերադարձը, 24 որովհետև որդիս մեռած էր, բայց հիմա կյանքի է եկել,+ կորած էր, բայց գտնվել է»: Եվ բոլորը սկսեցին ուրախանալ:

  • Ղուկաս 18։13, 14
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Իսկ հարկահավաքը, հեռվում կանգնած, չէր համարձակվում նույնիսկ դեպի երկինք նայել: Նա, կուրծք ծեծելով, ասում էր. «Ի՛մ Աստված, գթասիրտ եղիր ինձ նման մեղսագործի հանդեպ»:+ 14 Ասում եմ ձեզ. այս մարդը տաճարից հեռացավ Աստծու աչքին ավելի արդար, քան մյուսը,+ որովհետև ով բարձրացնում է իրեն, կնվաստացվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը