9 Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող սիրտդ ուրախ լինի քո երիտասարդության օրերում: Արա այն, ինչ սիրտդ ցանկանում է, և գնա, ուր աչքերդ տանում են: Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված արածներիդ համար հաշիվ է պահանջելու քեզնից:+
36 Ասում եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն անպետք խոսքի համար հաշիվ կտան+ Դատաստանի օրը. 37 ձեր ասածների համար կա՛մ արդար կհայտարարվեք, կա՛մ կդատապարտվեք»:
31 որովհետև նա մի օր է հաստատել, երբ արդարությամբ դատելու է աշխարհը+ մի մարդու միջոցով, ում նա նշանակել է: Նրան հարություն տալով՝ նա բոլոր մարդկանց հավաստիացրել է, որ այդ օրը գալու է»:+
10 որովհետև բոլորս էլ մարմնում եղած ժամանակ պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ, որպեսզի ամեն մեկս ստանա արժանի հատուցումը իր արած գործերի համար՝ թե՛ բարի, թե՛ չար:+