-
Եսայիա 40։20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
Նա հմուտ արհեստավոր է որոնում,
Որպեսզի իր համար կուռք շինի, որը կմնա կանգուն:+
-
-
Եսայիա 44։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Մեկ ուրիշն էլ, ում գործը մայրիներ կտրելն է,
Իր համար մի ծառ՝ կաղնի է ընտրում,
Խնամում է այն, որ անտառի ծառերի մեջ ամրանա,+
Դափնի է տնկում, որն անձրևից ջրվում է և աճում:
15 Հետո այն վառելիք է դառնում մարդու համար,
Նա վերցնում է դրանից և օգտագործում տաքանալու համար,
Կրակ է անում և հաց թխում:
Բայց այդ փայտով նաև աստված է շինում և այն պաշտում,
Քանդակված կուռք է պատրաստում և դրա առաջ խոնարհվում:+
-