-
2 Տարեգրություն 36։20, 21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Իսկ ողջ մնացածներին գերի տարավ Բաբելոն,+ և նրանք թագավորի ու նրա որդիների ծառաները եղան+ այնքան ժամանակ, մինչև որ հաստատվեց պարսկական տիրապետությունը:+ 21 Այսպես կատարվեց Երեմիայի միջոցով Եհովայի ասած խոսքը,+ և երկիրը լրացրեց բաց թողնված Շաբաթները:+ Ամայության ողջ ընթացքում երկիրը պահեց Շաբաթը, մինչև որ 70 տարին լրացավ:+
-
-
Եզրաս 1։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
1 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության առաջին տարում* Եհովան մղեց նրան* մի հռչակագիր կազմել, որպեսզի կատարվի իր՝ Եհովայի խոսքը, որ հաղորդել էր Երեմիայի միջոցով:+ Այդ հռչակագրով Կյուրոսը իր ողջ թագավորությունով մեկ ազդարարեց+ հետևյալը.
2 «Պարսկաստանի թագավոր Կյուրոսն ասում է. «Եհովան՝ երկնքի Աստվածը,* ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները+ և հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում,+ որը գտնվում է Հուդայում: 3 Բոլոր նրանք, ովքեր նրա ժողովրդից են, թող գնան Հուդա՝ Երուսաղեմ, և թող իրենց Աստվածն իրենց հետ լինի: Թող նրանք գնան ու վերակառուցեն Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Աստծու տունը, որ Երուսաղեմում է:*
-