-
Եսայիա 2։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,+
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ազգերը դեպի այդ լեռը կհորդեն:+
3 Շատ ժողովուրդներ կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կգնանք նրա ուղիներով»:+
-
-
Զաքարիա 8։22, 23Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Եվ շատ ժողովուրդներից ու հզոր ազգերից մարդիկ կգան Երուսաղեմ,+ որ ծառայեն ինձ՝ Զորքերի տեր Եհովային, ու խնդրեն Եհովայի բարեհաճությունը»:*
23 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այդ օրերին բոլոր լեզուներից ու ազգերից+ տասը մարդ կբռնեն հրեայի* փեշից, ամուր կբռնեն ու կասեն. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ,+ որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»:+
-