-
Ղուկաս 11։9-13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Դրա համար էլ ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել,+ և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+ 10 Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի: 11 Եթե որդին հորից ձուկ խնդրի, մի՞թե հայրը ձկան փոխարեն օձ կտա նրան,+ 12 կամ եթե ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա: 13 Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»:+
-