11 Երբ ձեզ տանեն, որ կանգնեցնեն իշխանությունների առաջ, ժամանակից շուտ մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ միտք այդ պահին տրվի ձեզ, այն էլ կասեք, քանի որ խոսողը դուք չեք լինի, այլ սուրբ ոգին:+
11 Երբ ձեզ տանեն հանրության* առաջ դատելու, կանգնեցնեն պետական պաշտոնյաների ու իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես և ինչ եք խոսելու ի պաշտպանություն ձեզ կամ ինչ պատասխան եք տալու,+12 քանի որ այդ պահին* սուրբ ոգին ձեզ կսովորեցնի, թե ինչ ասեք»:+
14 Ձեր մտքում ամուր պահեք* սա. դուք կարիք չեք ունենա նախապես փորձեր անելու, թե ինչպես խոսեք ի պաշտպանություն ձեզ,+15 որովհետև ես ձեզ իմաստություն կտամ ու կօգնեմ, որ իմանաք՝ ինչ ասել, այնպես որ ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակաճառել ձեզ:+