Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մարկոս 3։1-6
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Հիսուսը մեկ ուրիշ անգամ էլ ժողովարան մտավ: Այնտեղ կռկված* ձեռքով մի մարդ կար:+ 2 Փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն: 3 Հիսուսը, դիմելով կռկված ձեռքով մարդուն, ասաց. «Վեր կաց ու եկ կանգնիր մեջտեղում»: 4 Ապա փարիսեցիներին ասաց. «Ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ Բայց նրանք լուռ էին: 5 Հիսուսը, փարիսեցիների քարսրտությունից+ խորապես վշտացած, զայրույթով նայեց նրանց և ասաց այդ մարդուն. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց ձեռքը, և այն առողջացավ: 6 Փարիսեցիները դուրս գնացին ու հերովդեսականների* հետ անմիջապես սկսեցին դավ նյութել+ Հիսուսի դեմ, որ սպանեն:

  • Ղուկաս 6։6-11
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 6 Մեկ ուրիշ Շաբաթ օր+ էլ նա մտավ ժողովարան և սկսեց ուսուցանել: Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը կռկված* էր:+ 7 Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն: 8 Սակայն նա գիտեր՝ ինչ կար նրանց մտքին,+ ուստի այդ մարդուն ասաց. «Վեր կաց ու կանգնիր այստեղ՝ մեջտեղում»: Նա էլ վեր կացավ ու կանգնեց այնտեղ: 9 Այդ ժամանակ Հիսուսն ասաց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին. «Ձեզ մի հարց տամ՝ ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ 10 Եվ նայելով նրանց բոլորին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց, և այն առողջացավ: 11 Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, խիստ չարացած, սկսեցին խորհրդակցել, թե ինչ անեն Հիսուսին:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը