42 «Ահա իմ ծառան,+ որին ես աջակցում եմ,
Իմ ընտրյալը,+ որն ունի իմ հավանությունը:+
Ես նրան տվել եմ իմ ոգին:+
Ժողովուրդների համար նա արդարություն կհաստատի:+
2 Նա չի աղաղակի և իր ձայնը չի բարձրացնի,
Փողոցում նրա ձայնը չի լսվի:+
3 Կոտրված եղեգը նա չի ջախջախի,
Մարող պատրույգը չի հանգցնի,+
Հավատարմությամբ կվարվի և արդարություն կհաստատի:+
4 Նա չի թուլանա ու չի հանձնվի,
Մինչև որ երկրի վրա արդարություն չհաստատի:+
Կղզիները սպասում են նրա օրենքին»: