-
Մատթեոս 22։15-22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Փարիսեցիները գնացին ու սկսեցին դավադրաբար ծրագրել, թե ինչպես Հիսուսին իր իսկ խոսքերով ծուղակը գցեն:+ 16 Եվ իրենց աշակերտներին հերովդեսականների* հետ նրա մոտ ուղարկեցին:+ Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում, դու չես փորձում հաճոյանալ որևէ մեկին և արտաքին բաներով չես դատում մարդկանց: 17 Ուրեմն ասա մեզ. քո կարծիքով՝ թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 18 Սակայն Հիսուսը, իմանալով, թե ինչ չար մտադրություն ունեն, ասաց. «Ինչո՞ւ եք փորձում ինձ, կեղծավորնե՛ր: 19 Ցույց տվեք որպես գլխահարկ վճարվող մետաղադրամը»: Նրանք էլ մի դինար* բերեցին: 20 Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: 21 Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: Հիսուսն էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 22 Այդ խոսքերը ապշեցրին նրանց, ու նրանք թողեցին հեռացան:
-
-
Ղուկաս 20։20-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Այդուհանդերձ, ուշադիր հետևում էին Հիսուսին: Իսկ հետո գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ վերջիններս, անկեղծ ձևանալով, նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+ ու հանձնեն իշխանությունների և կուսակալի ձեռքը: 21 Այդ մարդիկ ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտն ես խոսում և ուսուցանում, դու կողմնակալություն չես անում և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: 22 Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 23 Բայց Հիսուսը, հասկանալով, որ նրանք խորամանկություն են անում, ասաց. 24 «Ինձ մի դինար* ցույց տվեք: Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 25 Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 26 Այդպիսով՝ նրանց չհաջողվեց հանրորեն ծուղակը գցել Հիսուսին, ու նրա պատասխանից ապշած՝ նրանք պապանձվեցին:
-