-
Մատթեոս 12։43-45Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
43 Երբ չար* ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստանալու տեղ գտնի, բայց չգտնելով՝+ 44 ասում է. «Հետ դառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա»: Եվ երբ վերադառնում է ու տեսնում, որ այն անբնակ է, ավլած-մաքրած ու զարդարված, 45 գնում է, իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է բերում, և նրանք մտնում ու միասին բնակվում են այնտեղ: Եվ այդ մարդու վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբում էր:+ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»:
-