31 Ասում եմ ձեզ. ամեն տեսակ մեղք և անարգանք կներվի, բայց ոգու դեմ անարգանքը չի ներվի:+32 Օրինակ, եթե մեկը մարդու Որդու դեմ որևէ բան ասի, կներվի,+ բայց ով որ սուրբ ոգու դեմ որևէ բան ասի, չի ներվի ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում:*+
28 Հաստատ ասում եմ ձեզ. մարդկանց ամեն բան կներվի, ինչ մեղքեր էլ որ գործած լինեն և ինչ անարգական խոսքեր էլ որ ասած լինեն, 29 բայց ով սուրբ ոգու դեմ է անարգական բան ասում, հավիտյան ներում չի ունենա.+ այդ մեղքը մեկընդմիշտ կմնա նրա վրա»:+