45 Երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները Հիսուսի առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է խոսում:+46 Նրանք ուզում էին բռնել* նրան, բայց վախեցան, քանի որ ժողովուրդը նրան մարգարե էր համարում:+
3 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա քահանայապետի բակում+4 և միասին ծրագիր կազմեցին,+ թե ինչպես խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն: 5 Սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա»:
14Երկու օր հետո+ Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը:+ Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* հնար էին փնտրում, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն,+2 սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որովհետև միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»:
19 Օրենքի ուսուցիչներն ու ավագ քահանաները հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Ուստի ցանկանում էին հենց այդ պահին բռնել նրան, բայց վախեցան ժողովրդից:+