-
Մատթեոս 20։25-27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Բայց Հիսուսը, բոլոր աշակերտներին իր մոտ կանչելով, ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում:+ 26 Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի.+ ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի,+ 27 և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է ձեր ծառան լինի:+
-
-
Մարկոս 10։42-44Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
42 Բայց Հիսուսը բոլոր աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարներ համարվողները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում:+ 43 Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի. ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի,+ 44 և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է բոլորի ծառան լինի:
-