-
2 Օրենք 12։5, 6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 այլ ձեր Աստված Եհովային պաշտելու համար գնացեք այն տեղը, որը նա կընտրի իր անվան համար և ձեր ցեղերի մեջ բնակվելու համար:+ 6 Այնտե՛ղ պետք է բերեք ձեր ողջակեզները,+ զոհերը, տասանորդները,*+ նվիրաբերությունները,+ երդման համաձայն մատուցվող ընծաները, կամավոր ընծաները+ և խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկները:+
-
-
Սաղմոսներ 122։խորագիր-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
Վերելքի երգ: Դավթի երգը:
122 Ուրախացա, երբ ինձ ասացին.
«Եկ Եհովայի տուն գնանք»:+
4 Այնտեղ են բարձրանում ցեղերը՝
Յահի* ցեղերը,
Որ Իսրայելին տրված օրենքի* համաձայն՝
Փառաբանեն Եհովայի անունը:+
6 Խաղաղությո՛ւն խնդրեք Երուսաղեմի համար:+
Բոլոր քեզ սիրողները ապահով կլինեն, ո՛վ քաղաք:
8 Հանուն իմ եղբայրների և ընկերների՝ ես կասեմ.
«Քեզ խաղաղություն եմ մաղթում»:
-