Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հովհաննես 2։1-11
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 2 Երկու օր անց Գալիլեայի Կանայում հարսանեկան խնջույք եղավ: Հիսուսի մայրն էլ էր այնտեղ: 2 Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին:

      3 Երբ գինին վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն ասաց նրան. «Գինի չունեն»: 4 Բայց Հիսուսն ասաց. «Մեր ի՞նչ գործն է, ո՛վ կին:* Իմ ժամը դեռ չի եկել»: 5 Այդ ժամանակ նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: 6 Այնտեղ, ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու կանոններով, ջրի վեց քարե կարասներ կային,+ որոնցից յուրաքանչյուրը երկուսից երեք չափ* տարողություն ուներ: 7 Հիսուսն ասաց սպասավորներին. «Կարասները ջրով լցրեք»: Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք: 8 Ապա ասաց. «Իսկ հիմա մի քիչ հանեք ու տարեք խնջույքի պատասխանատուին»: Նրանք էլ տարան: 9 Երբ խնջույքի պատասխանատուն համտեսեց ջուրը, որ գինի էր դարձել (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10 և ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, ու երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են բերում: Բայց դու լավ գինին մինչև հիմա պահել ես»: 11 Այսպիսով՝ Գալիլեայի Կանայում Հիսուսն իր առաջին հրաշքն արեց ու իր փառահեղ զորությունը հայտնի դարձրեց,+ և նրա աշակերտները հավատացին նրան:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը