69 Այդ ընթացքում Պետրոսը նստած էր դրսում՝ տան բակում: Աղախիններից մեկը մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»:+70 Բայց նա բոլորի առաջ հերքեց ու ասաց. «Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում»:
69 Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրա աշակերտներից»: 70 Բայց Պետրոսը դարձյալ հերքեց: Քիչ անց այնտեղ կանգնածներն էլ ասացին նրան. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»: