28 Դրանից հետո ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարդկանց վրա,
Եվ ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան,
Ձեր տարեցները երազներ կտեսնեն,
Իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ:+
29 Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա:
30 Ես հրաշքներ կանեմ, որոնք կերևան երկնքում և երկրի վրա՝
Արյուն, կրակ ու ծխի սյուներ:+
31 Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+
Արևը խավարի մեջ կընկղմվի, իսկ լուսինը՝ արյան:+
32 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի,+
Որովհետև, ինչպես և ասել եմ ես՝ Եհովաս,
Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվողներ կլինեն,+
Վերապրածներ, ում Եհովան կանչում է»: