-
Հռոմեացիներ 15։26, 27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
26 Բանն այն է, որ Մակեդոնիա և Աքայա պրովինցիաների հավատակիցները իրենց ունեցածից մեծ սիրով նվիրաբերություն են արել Երուսաղեմում ապրող կարիքավոր սրբերի համար:+ 27 Ընդ որում՝ ուրախությամբ են արել դա: Իրականում նրանք պարտական են Երուսաղեմի եղբայրներին, որովհետև եթե վերջիններս բաժին հանեցին նրանց իրենց հոգևոր բարիքներից, ապա նրանք էլ պարտավոր են օգնել այդ եղբայրներին իրենց նյութական բարիքներով:+
-
-
Փիլիպպեցիներ 4։15-17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Դեռ ավելին, փիլիպպեցի՛ եղբայրներ, դուք էլ գիտեք, որ երբ առաջին անգամ լսեցիք բարի լուրը, և դրանից հետո ես հեռացա Մակեդոնիայից, ինձնից օգնություն ստացած ուրիշ ոչ մի ժողով չաջակցեց ինձ՝* բացի ձեզնից:+ 16 Երբ Թեսաղոնիկեում էի, դուք երկու անգամ օգնություն ուղարկեցիք իմ կարիքները հոգալու համար: 17 Հարցն այն չէ, թե ես նվեր եմ ակնկալում, պարզապես ուզում եմ, որ բարի գործեր անեք, որպեսզի գանձեր ավելացնեք ձեր հաշվին:*
-