16Պողոսը գնաց Դերբե, իսկ հետո՝ Լյուստրա:+ Այնտեղ Տիմոթեոս+ անունով մի աշակերտ կար, որի մայրը հրեա հավատացյալ կին էր, իսկ հայրը հույն էր: 2 Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները Տիմոթեոսի մասին լավն էին խոսում:
19 Հուսով եմ, որ Տեր Հիսուսի կամքով շուտով կկարողանամ ձեզ մոտ ուղարկել Տիմոթեոսին,+ որ նրանից ձեր մասին տեղեկություն ստանալով՝ քաջալերվեմ: 20 Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով: Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս: