29 Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո կատաղի գայլեր կսողոսկեն ձեր մեջ+ և չեն խնայի հոտին:*30 Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն ու կաղավաղեն ճշմարտությունը՝ աշակերտներին իրենց կողմը քաշելու համար:+
4Սակայն Աստծու ներշնչմամբ ասված խոսքերը հստակ հայտնում են,* որ ապագայում կգան ժամանակներ, երբ ոմանք կթողնեն հավատը, քանի որ ուշադրություն կդարձնեն մոլորեցնող խոսքերի, որոնք իբր թե Աստծու ներշնչմամբ են տրված,*+ և ականջ կդնեն դևերի ուսմունքներին,
2Սակայն ինչպես որ ժամանակին Աստծու ժողովրդի մեջ կեղծ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ կեղծ ուսուցիչներ կլինեն:+ Նրանք աննկատ կործանարար աղանդավորություն կմտցնեն և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնել է իրենց,+ ու արագահաս կործանում կբերեն իրենց վրա:
2 Այն կօգնի ձեզ հիշել այն խոսքերը, որոնք սուրբ մարգարեները նախապես ասացին, նաև Տիրոջ ու Փրկչի պատվիրանը, որը տրվեց ձեր առաքյալների միջոցով: 3 Բայց նախ իմացեք, որ վերջին օրերում ծաղրողներ ի հայտ կգան, որոնք իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն+