Կեղեքված ու վհատված մարդու աղոթքը, ով սիրտը բացում է Եհովայի առաջ ու պատմում իր ցավերի մասին:+
102 Ո՛վ Եհովա, լսիր իմ աղոթքը,+
Թող ականջիդ հասնի օգնության իմ աղաղակը:+
2 Իմ նեղության օրը ինձնից մի՛ թաքնվիր,+
Կռացիր ու ինձ լսիր,
Երբ քեզ կանչեմ, շտապիր պատասխանել ինձ.+
3 Չէ՞ որ օրերս անհետանում են ծխի պես,
Ոսկրերս այրված են, ասես կրակի մեջ:+
4 Սիրտս նման է խոտի, որ արևից խանձվել ու թառամել է,+
Ախորժակս կորցրել եմ:
5 Այնքան եմ ողբագին հառաչել,+
Որ կաշիս ու ոսկորս են մնացել:+
6 Ես միայնակ եմ, ինչպես ամայի վայրում կանգնած հավալուսնը,
Ինչպես ավերակների մեջ բնակվող բվիկը:
7 Քունս կորցրել եմ,
Ասես տանիքի վրա թառած միայնակ թռչուն լինեմ:+
8 Ողջ օրը թշնամիներս ծաղրում են ինձ,+
Վրաս ծիծաղողները ինձ օրինակ են բերում անիծելիս:
9 Մոխիրը իմ հացն է դարձել,+
Արցունքներս ըմպելիքիս են խառնվել,+
10 Քանի որ դու ինձ վրա բարկացար ու վրդովմունքով լցվեցիր,
Ինձ վեր հանեցիր ու դեն գցեցիր:
11 Ասես անհետացող ստվեր լինի կյանքս,+
Ես թառամում եմ խոտի պես:+
12 Բայց դու հավիտենական ես, ո՛վ Եհովա,+
Եվ քո հռչակը սերնդեսերունդ անմար կմնա:+
13 Դու, անշուշտ, գործի կանցնես ու Սիոնին կգթաս,+
Որովհետև ժամանակն է, որ նրա հանդեպ բարեհաճություն ցույց տաս.+
Հասել է այդ ժամանակը նշանակված:+
14 Դրա քարերը հիացմունք են պատճառում քո ծառաներին,+
Նրանց համար թանկ է անգամ դրա փոշին:+
15 Եհովայի անունը սարսուռով կհամակի ազգերին,
Եվ նրա փառքը՝ երկրի բոլոր թագավորներին:+
16 Եհովան Սիոնը կվերակառուցի,+
Նա իր փառքով կհայտնվի:+
17 Չքավոր մարդկանց աղոթքին ականջ կդնի,+
Նրանց աղոթքը չի արհամարհի:+
18 Սա գալիք սերնդի համար է գրվել,+
Որ Յահին գովաբանի ժողովուրդը, որը դեռ չի եկել:
19 Նա ցած նայեց իր սուրբ բարձունքից,+
Եհովան երկրին նայեց երկնքից,
20 Որ գերիների հառաչանքը լսի,+
Մահվան դատապարտվածներին ազատ արձակի,+
21 Որպեսզի Սիոնում Եհովայի անունը հռչակվի,+
Երուսաղեմում նրա գովքը երգվի,
22 Երբ ազգերն ու թագավորությունները հավաքվեն,
Որ Եհովային ծառայեն:+
23 Նա վաղաժամ խլեց իմ ուժերը,
Կրճատեց կյանքիս օրերը:
24 Ես ասացի. «Ո՛վ իմ Աստված, դու, որ ապրում ես հավերժ,+
Օրերիս վերջ մի՛ դիր. ես դեռ կյանքիս կեսն եմ ապրել:
25 Դեռ շատ վաղուց դու գցել ես երկրի հիմքերը,
Քո ձեռքի գործն է երկինքը:+
26 Այդ ամենը կվերանա, բայց դու կմնաս,
Հագուստի պես բոլորն էլ կմաշվեն:
Դրանք կփոխես հանդերձի նման,
Եվ դրանք կանցնեն-կգնան:
27 Իսկ դու միշտ նույնն ես, տարիներդ երբեք վերջ չեն ունենա:+
28 Քո ծառաների զավակները ապահով կապրեն,
Եվ քո առաջ նրանց սերունդները հաստատուն կլինեն»:+