Թվեր
17 Եհովան ասաց Մովսեսին. 2 «Խոսիր իսրայելացիների հետ և յուրաքանչյուր նահապետական տնից՝* ամեն ցեղապետից,+ վերցրու մեկական գավազան, ընդհանուր՝ 12 գավազան: Յուրաքանչյուրի գավազանի վրա գրիր իր անունը: 3 Ղևիի ցեղի գավազանի վրա Ահարոնի անունը գրիր: Ամեն նահապետական տան գլխի համար մեկ գավազան պետք է լինի: 4 Դրանք դիր հանդիպման վրանում՝ Վկայության+ տապանակի դիմաց, որտեղ միշտ հայտնվում եմ ձեզ:+ 5 Ում որ կընտրեմ,+ նրա գավազանը կծաղկի, ու դրանով ես վերջ կդնեմ իսրայելացիների տրտունջներին՝ ուղղված իմ դեմ,+ ինչպես նաև ձեր դեմ»:+
6 Ուստի Մովսեսը խոսեց իսրայելացիների հետ, և նրանց բոլոր ցեղապետները տվեցին գավազանները՝ մեկական գավազան յուրաքանչյուր նահապետական տան ցեղապետի համար, այսինքն՝ 12 գավազան: Դրանց մեջ էր նաև Ահարոնի գավազանը: 7 Մովսեսը գավազանները դրեց Եհովայի առաջ՝ Վկայության վրանում:
8 Հաջորդ օրը, երբ Մովսեսը մտավ Վկայության վրան, տեսավ, որ Ահարոնի գավազանը, որ ներկայացնում էր Ղևիի տունը, ծաղկել է, և դրա վրա կոկոններ ու ծաղիկներ են հայտնվել, ինչպես նաև հասած նշեր: 9 Մովսեսը Եհովայի առաջ դրված բոլոր գավազանները դուրս բերեց Իսրայելի ժողովրդի մոտ, և ժողովուրդը տեսավ դրանք: Ապա ամեն ցեղապետ վերցրեց իր գավազանը:
10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնի գավազանը+ հետ տար և դիր Վկայության տապանակի դիմաց, որ այն որպես նշան+ պահվի ապստամբների համար,+ որպեսզի իմ դեմ ուղղված նրանց տրտունջները դադարեն, ու նրանք չմեռնեն»: 11 Մովսեսն անմիջապես արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց իրեն: Նա հենց այդպես արեց:
12 Այդ ժամանակ իսրայելացիները ասացին Մովսեսին. «Մենք մեռնելո՛ւ ենք, մենք հաստատ կործանվելո՛ւ ենք, բոլորս կործանվելո՛ւ ենք: 13 Եթե որևէ մեկը նույնիսկ մոտենա Եհովայի խորանին, կմեռնի:+ Մի՞թե պետք է հենց այսպես բոլորս մեռնենք»:+