Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Կորնթացիներ 7
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Մաքրենք մեզ ամեն պղծությունից (1)

      • Պողոսը ուրախանում է կորնթացիներով (2-4)

      • Տիտոսը լավ լուրեր է բերում (5-7)

      • Աստծուն հաճելի տխրություն և զղջում (8-16)

2 Կորնթացիներ 7։1

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ոգու»:

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 6։16
  • +Հռ 12։1; 1Տմ 1։5; 3։9; 1Հվ 3։3

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 40

    Արթնացե՛ք,

    № 3 2019 էջ 5

    «Աստծու սերը», էջ 93–95

    Դիտարան,

    11/1/2006, էջ 26

    Ընտանեկան երջանկություն, էջ 45–48

2 Կորնթացիներ 7։2

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 12։10; 2Կթ 6։12, 13
  • +Գրծ 20։33, 34; 2Կթ 12։17

2 Կորնթացիներ 7։4

Զուգահեռ հղումներ

  • +Փպ 2։17; Փմ 7

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    5/15/2006, էջ 15

2 Կորնթացիներ 7։5

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «մեր մարմինը»:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 20։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/15/2014, էջ 23

2 Կորնթացիներ 7։6

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 1։3, 4

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    «Վկայություն տանք», էջ 166

2 Կորնթացիներ 7։7

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «որքան շատ նախանձախնդրություն ունեք»:

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    «Վկայություն տանք», էջ 166

2 Կորնթացիներ 7։8

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 2։4

2 Կորնթացիներ 7։10

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 32։5; 1Հվ 1։9

2 Կորնթացիներ 7։11

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 3։8

2 Կորնթացիներ 7։12

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 5։5

2 Կորնթացիներ 7։15

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 2։9; Եբ 13։17

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Կորնթ. 7։12Կթ 6։16
2 Կորնթ. 7։1Հռ 12։1; 1Տմ 1։5; 3։9; 1Հվ 3։3
2 Կորնթ. 7։2Հռ 12։10; 2Կթ 6։12, 13
2 Կորնթ. 7։2Գրծ 20։33, 34; 2Կթ 12։17
2 Կորնթ. 7։4Փպ 2։17; Փմ 7
2 Կորնթ. 7։5Գրծ 20։1
2 Կորնթ. 7։62Կթ 1։3, 4
2 Կորնթ. 7։82Կթ 2։4
2 Կորնթ. 7։10Սղ 32։5; 1Հվ 1։9
2 Կորնթ. 7։11Մթ 3։8
2 Կորնթ. 7։121Կթ 5։5
2 Կորնթ. 7։152Կթ 2։9; Եբ 13։17
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Կորնթացիներ 7։1-16

2 Կորնթացիներ

7 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ Աստված մեզ այսպիսի խոստումներ է տվել,+ եկեք մաքրենք մեզ մարմնի ու մտքի* ամեն պղծությունից+ և Աստծու հանդեպ վախով լցված՝ ավելի ու ավելի սուրբ դառնանք:

2 Մեր առաջ բացեք ձեր սրտի դռները:+ Մենք ոչ ոքի չարիք չենք պատճառել, վնաս չենք տվել և չենք շահագործել:+ 3 Խոսքերիս մեջ դատապարտություն չկա, չէ՞ որ արդեն ասացի, որ ինչ էլ լինի՝ ապրենք, թե մեռնենք, դուք մեր սրտում եք: 4 Ես ազատ ու անկեղծ եմ խոսում ձեզ հետ: Շատ եմ հպարտանում ձեզնով: Իմ սիրտը մխիթարվել է, ու չնայած մեր բոլոր նեղություններին՝ ես անչափ ուրախ եմ:+

5 Բանն այն է, որ երբ հասանք Մակեդոնիա,+ մենք* հանգիստ չունեցանք, այլ ամեն կողմից նեղության մեջ էինք. դրսում՝ խիստ հակառակություններ, ներսում՝ անհանգստություն: 6 Սակայն վհատվածներին մխիթարություն տվող Աստվածը+ սփոփեց մեզ Տիտոսի ներկայությամբ: 7 Բայց մեզ մխիթարում էր ոչ միայն նրա ներկայությունը, այլև այն, որ նա ձեր մոտից քաջալերված էր վերադարձել: Նա պատմեց, թե որքան եք ուզում տեսնել ինձ, որքան մեծ էր ձեր տխրությունը, և թե որքան շատ եք մտահոգվում* ինձ համար. այդ ամենը ինձ մեծ ուրախություն պարգևեց:

8 Եվ նույնիսկ եթե ձեզ տխրեցրել էի իմ նամակով,+ չեմ ափսոսում դրա համար: Սկզբում ափսոսացի (իմանալով, որ այդ նամակը տխրեցրել է ձեզ, թեկուզև կարճ ժամանակով), 9 բայց այժմ ուրախ եմ: Ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տխրել էիք, այլ որ ձեր տխրությունը մղեց ձեզ զղջալու: Դա Աստծուն հաճելի տխրություն էր: Դրա համար էլ ասում ենք, որ ոչ մի վնաս չենք պատճառել ձեզ: 10 Աստծուն հաճելի տխրությունը մղում է զղջալու, ինչն էլ տանում է փրկության, և ափսոսանքի զգացում չի թողնում:+ Մինչդեռ աշխարհի մարդկանց բնորոշ տխրությունը մահվան է տանում: 11 Տեսեք, թե Աստծուն հաճելի տխրությունը ինչպես մղեց ձեզ ջանքեր թափելու, մաքրելու ձեր համբավը, ինչպիսի վրդովմունք առաջ բերեց, ինչպիսի աստվածավախություն, սխալն ուղղելու ինչպիսի մեծ ցանկություն և նախանձախնդրություն:+ Դուք ամեն բան պատշաճ կերպով արեցիք, որ լուծեք այդ հարցը: 12 Գրածս մեղք գործողի համար չէր,+ ոչ էլ այդ սխալի պատճառով տուժածի համար, այլ որ Աստծու առաջ ցույց տաք մեզ լսելու ձեր պատրաստակամությունը: 13 Ահա թե ինչու մենք մխիթարվեցինք:

Մխիթարվելուց բացի՝ անչափ ուրախացանք՝ տեսնելով Տիտոսի ուրախությունը, որի պատճառը ձեզնից ստացած թարմությունն էր: 14 Ես Տիտոսի մոտ գովել էի ձեզ և ամոթով չմնացի: Ինչի համար գովել էինք ձեզ, ճիշտ դուրս եկավ, ինչպես որ ձեզ ասած մեր բոլոր խոսքերն էին ճշմարիտ: 15 Երբ Տիտոսը մտաբերում է, թե բոլորդ ինչպիսի հնազանդություն եք դրսևորել,+ թե ինչ խոր հարգանքով եք ընդունել իրեն, ձեր հանդեպ նրա ջերմ սերը ավելի է մեծանում: 16 Ուրախ եմ, որ ամեն առումով կարող եմ վստահություն ունենալ ձեր հանդեպ:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը