Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 31
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Եզեկիան արմատախիլ է անում հավատուրացությունը (1)

      • Ժողովուրդը հոգ է տանում քահանաների ու ղևտացիների համար (2-21)

2 Տարեգրություն 31։1

Ծանոթագրություն

  • *

    Բառարանում տես «Սուրբ ձող»:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 30։1, 18
  • +Ելք 23։24
  • +2Օր 7։5; 2Թգ 18։1, 4; 2Տգ 14։2, 3; 34։1, 3
  • +2Օր 12։2
  • +2Տգ 23։16, 17

2 Տարեգրություն 31։2

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 23։6; 24։1
  • +2Տգ 8։14
  • +1Տգ 23։13, 27-30

2 Տարեգրություն 31։3

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 30։24
  • +Ելք 29։39
  • +Թվ 28։9
  • +Թվ 10։10
  • +2Օր 16։16

2 Տարեգրություն 31։4

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ նվիրվել»:

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 18։21; Նեմ 10։38, 39

2 Տարեգրություն 31։5

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 22։29; 23։19; Նեմ 10։37
  • +Թվ 18։12
  • +Առ 3։9

2 Տարեգրություն 31։6

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 27։30; 2Օր 14։28

2 Տարեգրություն 31։7

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 23։16
  • +Ղև 23։24

2 Տարեգրություն 31։10

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 18։8
  • +Մղք 3։10

2 Տարեգրություն 31։11

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ճաշասենյակներ»:

Զուգահեռ հղումներ

  • +Նեմ 10։38, 39; 12։44

2 Տարեգրություն 31։12

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 27։30; 2Օր 14։28

2 Տարեգրություն 31։14

Զուգահեռ հղումներ

  • +1Տգ 26։17, 19
  • +2Օր 12։5, 6; 16։10
  • +Թվ 18։8
  • +Ղև 2։10; 7։1

2 Տարեգրություն 31։15

Զուգահեռ հղումներ

  • +Հս 21։19
  • +1Տգ 24։1

2 Տարեգրություն 31։17

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 4։2, 3; 8։24; 1Տգ 23։24
  • +1Տգ 24։4
  • +1Տգ 23։6

2 Տարեգրություն 31։19

Ծանոթագրություն

  • *

    Ներառյալ տղա երեխաները:

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 25։33, 34; Թվ 35։2; Հս 21։13

2 Տարեգրություն 31։21

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «փնտրելու»:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 29։35

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Տար. 31։12Տգ 30։1, 18
2 Տար. 31։1Ելք 23։24
2 Տար. 31։12Օր 7։5; 2Թգ 18։1, 4; 2Տգ 14։2, 3; 34։1, 3
2 Տար. 31։12Օր 12։2
2 Տար. 31։12Տգ 23։16, 17
2 Տար. 31։21Տգ 23։6; 24։1
2 Տար. 31։22Տգ 8։14
2 Տար. 31։21Տգ 23։13, 27-30
2 Տար. 31։32Տգ 30։24
2 Տար. 31։3Ելք 29։39
2 Տար. 31։3Թվ 28։9
2 Տար. 31։3Թվ 10։10
2 Տար. 31։32Օր 16։16
2 Տար. 31։4Թվ 18։21; Նեմ 10։38, 39
2 Տար. 31։5Ելք 22։29; 23։19; Նեմ 10։37
2 Տար. 31։5Թվ 18։12
2 Տար. 31։5Առ 3։9
2 Տար. 31։6Ղև 27։30; 2Օր 14։28
2 Տար. 31։7Ղև 23։16
2 Տար. 31։7Ղև 23։24
2 Տար. 31։10Թվ 18։8
2 Տար. 31։10Մղք 3։10
2 Տար. 31։11Նեմ 10։38, 39; 12։44
2 Տար. 31։12Ղև 27։30; 2Օր 14։28
2 Տար. 31։141Տգ 26։17, 19
2 Տար. 31։142Օր 12։5, 6; 16։10
2 Տար. 31։14Թվ 18։8
2 Տար. 31։14Ղև 2։10; 7։1
2 Տար. 31։15Հս 21։19
2 Տար. 31։151Տգ 24։1
2 Տար. 31։17Թվ 4։2, 3; 8։24; 1Տգ 23։24
2 Տար. 31։171Տգ 24։4
2 Տար. 31։171Տգ 23։6
2 Տար. 31։19Ղև 25։33, 34; Թվ 35։2; Հս 21։13
2 Տար. 31։212Տգ 29։35
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 31։1-21

2 Տարեգրություն

31 Երբ տոնակատարությունն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները գնացին Հուդայի քաղաքներ: Նրանք ամբողջ Հուդայի, Բենիամինի, ինչպես նաև Եփրեմի ու Մանասեի տարածքներում+ ջարդուփշուր արեցին սուրբ սյուներն+ ու սուրբ ձողերը*+ և ավերեցին սրբավայրերն+ ու զոհասեղանները.+ դրանցից ոչինչ չմնաց: Հետո իսրայելացիները վերադարձան իրենց քաղաքներ, ամեն մարդ՝ իր կալվածք:

2 Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին, ըստ իրենց խմբերի,+ հանձնարարեց կատարել իրենց համար սահմանված ծառայությունը՝+ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցել, ծառայել, երախտագիտություն հայտնել ու գովաբանել Եհովային նրա տան գավիթների դարպասների մոտ:+ 3 Թագավորն իր ունեցվածքից սկսեց բաժին հանել ողջակեզների համար՝+ առավոտյան և երեկոյան,+ Շաբաթ օրերին,+ նաև նորալուսինների+ և տոների+ համար մատուցվող ողջակեզների համար, ինչպես գրված է Եհովայի Օրենքում:

4 Նա նաև կարգադրեց Երուսաղեմի բնակիչներին, որ քահանաներին ու ղևտացիներին իրենց հասանելիք բաժինը տան,+ որպեսզի նրանք կարողանան իրենց ուշադրությունը ամբողջովին կենտրոնացնել* Եհովայի օրենքը կատարելու վրա: 5 Երբ այս կարգադրությունը եղավ, իսրայելացիները հացահատիկի և դաշտում աճեցրած մյուս բոլոր բաների առաջին բերքից,+ ինչպես նաև նոր գինուց, յուղից+ ու մեղրից մեծ քանակությամբ նվիրաբերություն արեցին և առատաձեռնորեն ամեն ինչի տասանորդը բերեցին:+ 6 Իսրայելի և Հուդայի ժողովուրդը, որն ապրում էր Հուդայի քաղաքներում, նույնպես նվիրաբերություն արեց՝ բերելով խոշոր եղջերավոր անասունների ու ոչխարների մեկ տասներորդը և իր Աստված Եհովային նվիրված* սուրբ բաների մեկ տասներորդը:+ Նրանք բերեցին այս ամենը և կույտերով դիզեցին: 7 Նվիրաբերությունները սկսեցին կուտակել երրորդ ամսում,+ իսկ յոթերորդ ամսում+ այդ գործընթացն ավարտվեց: 8 Երբ Եզեկիան և իշխանները եկան ու տեսան, թե որքան շատ նվիրաբերություն է հավաքվել, փառք տվեցին Եհովային ու օրհնեցին նրա ժողովրդին՝ Իսրայելին:

9 Հետո Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին հարցրեց հավաքված նվիրաբերությունների մասին: 10 Այդ ժամանակ ավագ քահանա Ազարիան, որ Սադոկի սերնդից էր, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են ընծաներ բերել Եհովայի տուն,+ բոլորը ուտում են ու կշտանում, և դեռ ահագին էլ կա, որովհետև Եհովան օրհնել է իր ժողովրդին: Եվ ահա այսքան շատ բան է ավելացել»:+

11 Եզեկիան կարգադրեց պահեստասենյակներ* պատրաստել+ Եհովայի տանը, և այդպես էլ արվեց: 12 Ապա նվիրաբերությունները, տասանորդներն+ ու սուրբ բաները ներս բերեցին՝ բարեխղճորեն կատարելով իրենց գործը: Այս գործի պատասխանատուն ղևտացի Քոնանիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին նրանից հետո երկրորդն էր: 13 Եզեկիա թագավորի կարգադրությամբ Հեիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Ելիելը, Եսմաքիան, Մաաթը և Բանեան օգնականներ նշանակվեցին, որ աջակցեն Քոնանիային ու նրա եղբայր Սեմեիին, իսկ Ազարիան ճշմարիտ Աստծու տան գործերն էր կառավարում: 14 Եմնայի որդի ղևտացի Կորեն՝ արևելյան կողմի դռնապանը,+ ճշմարիտ Աստծուն արվող կամավոր նվիրաբերությունների+ պատասխանատուն էր և բաշխում էր Եհովային արված նվիրաբերություններն+ ու ամենասուրբ իրերը:+ 15 Քահանաների քաղաքներում նրա վերակացության տակ էին Եդենը, Մինիամինը, Հեսուան, Սեմայիան, Ամարիան ու Սեքենիան,+ որոնց վստահված էր խմբերում+ ծառայող իրենց եղբայրներին՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, հավասարապես բաշխել իրենց հասանելիքը: 16 Բացի այդ՝ հասանելիքը տալիս էին տոհմաբանության մեջ գրանցված երեք տարեկան և ավելի բարձր տարիքի տղաներին ու տղամարդկանց, որոնք ամեն օր գալիս էին Եհովայի տուն՝ կատարելու իրենց խմբերին հանձնարարված ծառայությունը:

17 Քահանաների, ինչպես նաև 20 տարեկան ու ավելի բարձր տարիքի ղևտացիների+ տոհմաբանությունը կազմված էր ըստ իրենց գերդաստանների+ և ըստ իրենց խմբերի+ մեջ ունեցած պարտականությունների: 18 Այդ տոհմաբանության մեջ ներառված էին նաև նրանց ընտանիքները՝ կանայք, որդիներն ու դուստրերը, որովհետև նրանք հավատարմորեն կատարում էին իրենց վստահված սուրբ ծառայությունը: 19 Տոհմաբանության մեջ ընդգրկված էին նաև Ահարոնի սերունդները՝ քահանաները, որոնք ապրում էին իրենց քաղաքների շրջակայքում:+ Բոլոր քաղաքներում անուն առ անուն նշանակված տղամարդիկ կային, որոնք քահանայական տոհմի բոլոր տղամարդկանց,* ինչպես նաև ղևտացիների տոհմաբանության մեջ բոլոր գրանցվածներին տալիս էին նրանց հասանելիք բաժինը:

20 Եզեկիան այս ամենն արեց ամբողջ Հուդայում: Նա արեց այն, ինչը ճիշտ ու արդար էր իր Աստված Եհովայի աչքին, և հավատարիմ եղավ նրան: 21 Իր Աստծուն ծառայելու* համար ինչ գործ էլ որ նա ձեռնարկեց՝ թե՛ ճշմարիտ Աստծու տան ծառայության+ և թե՛ Օրենքի ու պատվիրանի հետ կապված, ամբողջ սրտով արեց և հաջողություն ունեցավ:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը