17 «Մեջս ուժ չի մնացել, կյանքս ավարտին է մոտենում,
Գերեզմանն ինձ է սպասում:+
2 Շրջապատված եմ ծաղրողներով,+
Ստիպված եմ նրանց ըմբոստ վարքը տեսնել իմ աչքով:
3 Խնդրում եմ, ստանձնիր իմ երաշխավորությունը:
Ուրիշ էլ ո՞վ իմ ձեռքը կսեղմի և կդառնա իմ երաշխավորը:+
4 Հասկացողությունը դու նրանցից թաքուն ես պահել+
Եվ այդպիսով թույլ չես տալիս, որ նրանք հաղթանակեն:
5 Նրանք իրենց ընկերներին ասում են, թե նրանց հետ կկիսեն իրենց ունեցածը,
Մինչդեռ սովից մթնել են իրենց զավակների աչքերը:
6 Աստված ինձ ծաղրի առարկա է դարձրել ազգերի մեջ,+
Ես դարձել եմ մեկը, ում երեսին նրանք թքում են:+
7 Վշտից աչքերս խամրում են,+
Ձեռքերս ու ոտքերս բարակել ու ստվեր են դարձել:
8 Ուղղամիտ մարդիկ, սա տեսնելով, ապշահար են լինում,
Անմեղը Աստծուն արհամարհողների հանդեպ վրդովմունքով է լցվում:
9 Արդարները իրենց ճանապարհից չեն շեղվում,+
Նա, ում ձեռքերը մաքուր են, ավելի մեծ ուժով է լցվում:+
10 Իսկ դուք բոլորդ կարող եք գալ ու ձեր բանավեճը շարունակել,
Մինչև հիմա ոչ մեկդ իմաստուն բան չեք ասել:+
11 Կյանքիս օրերը ավարտին են մոտեցել,+
Ծրագրերս և իղձերս փշուր-փշուր են եղել:+
12 Նրանք գիշերը որպես ցերեկ են ներկայացնում՝ ասելով՝
«Ուր որ է լույս կլինի», այնինչ ես շրջապատված եմ խավարով:
13 Եթե մի փոքր էլ սպասեմ, գերեզմանը կդառնա իմ տունը,+
Խավարի մեջ կփռեմ իմ անկողինը:+
14 Ես գերեզմանափոսին+ կասեմ՝ «Իմ հա՛յր»,
Իսկ որդերին կասեմ՝ «Իմ մա՛յր և իմ քո՛ւյր»:
15 Եվ ուրեմն, էլ ի՞նչ հույս կա ինձ համար:+
Ո՞վ է ինձ համար հույսի որևէ շող տեսնում:
16 Հույսս գերեզման կիջնի,
Երբ ես հողը մտնեմ դրա հետ միասին»:+