Հոբ
22 Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.
2 «Կարո՞ղ է արդյոք մարդն Աստծուն պիտանի լինել:
Եթե անգամ մարդն իմաստուն է, Աստծուն ի՞նչ օգուտ կարող է բերել:+
4 Մի՞թե աստվածավախ լինելուդ համար նա քեզ կպատժեր
Կամ քեզ հետ դատավեճի մեջ կմտներ:
6 Դու տեղի-անտեղի քո եղբայրներից գրավ ես վերցնում,
Մարդկանց հագուստները հանում ես ու նրանց մերկ թողնում:+
11 Այնպիսի խավարի մեջ ես, որ չես կարողանում տեսնել,
Հեղեղը ծածկում է քեզ:
12 Աստված երկնքի բարձունքներում է, չէ՞:
Նայիր, թե որքան բարձր են բոլոր աստղերը:
13 Իսկ դու ասում ես. «Աստված ի՞նչ գիտի:
Նա ի՞նչ կարող է տեսնել թանձր մշուշի միջից, որ դատի:
14 Երբ նա շրջում է երկնակամարով,
Ամպերը փակում են նրա տեսադաշտը, և նա ոչինչ չի տեսնում»:
15 Մի՞թե գնալու ես այն ճանապարհով,
Որով հնում գնացել են անօրենները՝
16 Մարդիկ, որոնք վաղաժամ մահացել են,
17 Նրանք ճշմարիտ Աստծուն ասում էին՝ «Մեզ հետ գործ չունես»,
Նաև ասում էին՝ «Ամենակարողն ի՞նչ կարող է անել մեզ»:
18 Այնինչ նրանց տները նա էր բարիքներով լցրել
(Անօրենների այս մտածելակերպն ինձ խորթ է):
19 Արդարները կտեսնեն նրանց կործանումը և կհրճվեն,
Անմեղները նրանց կծաղրեն ու կասեն.
20 «Մեր թշնամիները կործանվեցին,
Ինչ էլ մնաց նրանցից, կրակը կլափի»:
21 Ճանաչիր Աստծուն և խաղաղություն կվայելես,
Այդժամ բարիք կճաշակես:
23 Եթե վերադառնաս դեպի Ամենակարողը, կրկին կբարգավաճես:+
Եթե անարդարությունը քո վրանից հեռացնես,
Օֆիրի+ ոսկին ժայռոտ կիրճերը գցես,
25 Այդ ժամանակ Ամենակարո՛ղը կդառնա քո ոսկին,
Քո ամենաընտիր արծաթը նա՛ կլինի:
27 Կաղաչես նրան, ու նա կլսի քեզ,
Եվ դու երդումներդ կկատարես:
28 Ինչ էլ մտադրես, կհաջողվի,
Ճանապարհներիդ վրա լույս կփայլի:
29 Եթե մեծամտաբար խոսես, կստորացվես,
Մինչդեռ խոնարհին Աստված կփրկի:
30 Նա կազատի նրանց, ովքեր անմեղ են,
Այնպես որ, եթե ձեռքերդ մաքուր լինեն, անկասկած կփրկվես»: