Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Կորնթացիներ 8
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Հրեաստանի քրիստոնյաների համար նվիրաբերություններ հավաքելը (1-15)

      • Տիտոսը ուղարկվելու է Կորնթոս (16-24)

2 Կորնթացիներ 8։1

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 15։26

2 Կորնթացիներ 8։2

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    3/15/2001, էջ 30

2 Կորնթացիներ 8։3

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 11։29; 2Կթ 9։7
  • +Մկ 12։43, 44

2 Կորնթացիներ 8։4

Ծանոթագրություն

  • *

    Բառարանում տես «Սրբեր»:

  • *

    Կամ՝ «ծառայություն մատուցելու»:

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 15։25, 26; 1Կթ 16։1; 2Կթ 9։1, 2

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ,

    5/2019, էջ 3

    Թագավորությունը իշխում է, էջ 209–210

    Դիտարան,

    3/15/2001, էջ 30

2 Կորնթացիներ 8։6

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 12։18

2 Կորնթացիներ 8։7

Զուգահեռ հղումներ

  • +1Տմ 6։18

2 Կորնթացիներ 8։9

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 8։20; Փպ 2։7

2 Կորնթացիներ 8։10

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 7։25

2 Կորնթացիներ 8։12

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 16։10, 17; Առ 3։27, 28

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    12/15/2013, էջ 15

    12/1/2012, էջ 5

    11/1/2000, էջ 30

2 Կորնթացիներ 8։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները, հոդված 5

2 Կորնթացիներ 8։15

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 16։18

2 Կորնթացիներ 8։16

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 12։18

2 Կորնթացիներ 8։20

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 16։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    3/15/2001, էջ 30

2 Կորնթացիներ 8։21

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Ա5:

Զուգահեռ հղումներ

  • +Առ 3։4; 1Պտ 2։12

2 Կորնթացիներ 8։23

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ժողովների առաքյալներ»:

2 Կորնթացիներ 8։24

Զուգահեռ հղումներ

  • +1Պտ 1։22; 2։17

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Կորնթ. 8։1Հռ 15։26
2 Կորնթ. 8։3Գրծ 11։29; 2Կթ 9։7
2 Կորնթ. 8։3Մկ 12։43, 44
2 Կորնթ. 8։4Հռ 15։25, 26; 1Կթ 16։1; 2Կթ 9։1, 2
2 Կորնթ. 8։62Կթ 12։18
2 Կորնթ. 8։71Տմ 6։18
2 Կորնթ. 8։9Մթ 8։20; Փպ 2։7
2 Կորնթ. 8։101Կթ 7։25
2 Կորնթ. 8։122Օր 16։10, 17; Առ 3։27, 28
2 Կորնթ. 8։15Ելք 16։18
2 Կորնթ. 8։162Կթ 12։18
2 Կորնթ. 8։201Կթ 16։1
2 Կորնթ. 8։21Առ 3։4; 1Պտ 2։12
2 Կորնթ. 8։241Պտ 1։22; 2։17
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Կորնթացիներ 8։1-24

2 Կորնթացիներ

8 Այժմ, եղբայրնե՛ր, ուզում ենք, որ դուք իմանաք, թե ինչ արեցին Մակեդոնիայի ժողովները+ ի պատասխան իրենց հանդեպ Աստծու ցուցաբերած անզուգական բարության: 2 Լինելով ծանր փորձության ու նեղությունների մեջ՝ նրանք մեծ ուրախությամբ առատաձեռնություն դրսևորեցին՝ չնայած իրենց ծայրաստիճան աղքատությանը: 3 Նրանք դա արեցին իրենց կարողության չափով,+ կարող եմ վստահեցնել, որ նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին արեցին:+ 4 Հենց իրենք էին շարունակ աղերսում մեզ, որ իրենց պատիվ ընձեռվի առատաձեռնորեն նվիրաբերություններ անելու և այդպիսով բաժին ունենալու սրբերին* օգնություն տրամադրելու* գործում:+ 5 Նրանք մեր ակնկալածից ավելին արեցին. Աստծու կամքի համաձայն վարվելով՝ անձնուրացաբար իրենց նվիրեցին նախևառաջ Տիրոջը ծառայելուն և ապա՝ նաև մեզ օգնելուն: 6 Նրանց օրինակը տեսնելով՝ մենք Տիտոսին հորդորեցինք,+ որ ավարտին հասցնի ձեր հոժարակամ նվիրաբերությունները հավաքելու գործը, որը սկսել էր: 7 Ուրեմն ինչպես որ ձեր ունեցած ամեն ինչն է առատ՝ հավատը, խոսքը հռչակելու կարողությունը, գիտելիքները, եռանդը և մեր սերը ձեր հանդեպ, այդպես էլ թող ձեր հոժարակամ նվիրաբերությունները առատ լինեն:+

8 Խոսքերս մի՛ դիտեք որպես հրաման: Ես պարզապես պատմում եմ ուրիշների եռանդի մասին և ուզում եմ տեսնել, թե որքանով է անկեղծ ուրիշների հանդեպ ձեր սերը: 9 Չէ՞ որ դուք գիտեք, թե ինչ անզուգական բարություն է դրսևորել մեր Տեր Հիսուս Քրիստոսը. թեև հարուստ էր, բայց հանուն ձեզ՝ աղքատացավ,+ որպեսզի նրա աղքատանալու շնորհիվ դուք հարստանաք:

10 Ես այսպես եմ մտածում.+ ձեզ համար լավ կլինի, որ ավարտին հասցնեք այդ գործը: Չէ՞ որ մեկ տարի առաջ արդեն իսկ սկսել էիք անել դա, այն էլ մեծ ցանկությամբ: 11 Ուրեմն հիմա ավարտին հասցրեք ձեր սկսածը: Ինչպես որ պատրաստակամությամբ սկսել էիք, այդպես էլ ավարտեք՝ տալով ձեր ունեցածի չափով: 12 Եթե մարդ պատրաստակամությամբ է տալիս, դա հաճելի է Աստծուն, և տվածն էլ պետք է լինի ունեցածի սահմաններում,+ ոչ թե չունեցածի: 13 Չեմ ուզում ձեզ վրա ծանր բեռ դնելու հաշվին ուրիշների կյանքը թեթևացնել: 14 Այլ ուզում եմ, որ այս պահին ձեր շատ ունեցածը լրացնի նրանց պակասը, իսկ նրանց ունեցածը լրացնի ձեր պակասը, և այդպիսով հավասարություն լինի, 15 ինչպես որ գրված է. «Շատ ունեցողը չափից շատ չունեցավ, և քիչ ունեցողը չափից քիչ չունեցավ»:+

16 Շնորհակալ ենք Աստծուն, որ Տիտոսն էլ մեզ նման անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով:+ 17 Նա ուրախությամբ արձագանքեց մեր հորդորին և քանի որ ինքն էլ է շատ ցանկանում ձեզ օգնել, հոժար սրտով պատրաստվում է գալ: 18 Նրա հետ ուղարկում ենք նաև այն եղբորը, որին բոլոր ժողովները գովում են բարի լուրի տարածման գործում նրա արածների համար: 19 Այդ եղբայրը ժողովների կողմից նաև նշանակվել է ուղեկցելու մեզ և օգնելու, որ տեղ հասցնենք հավաքված նվիրաբերությունն ու բաշխենք այն՝ այդպես փառավորելով Տիրոջը և փաստելով ուրիշներին օգնելու մեր պատրաստակամությունը: 20 Այսպես ենք վարվում, որ այդ առատաձեռն նվիրաբերությունը տնօրինելու հարցում որևէ քննադատության առիթ չտանք:+ 21 Մենք «ձգտում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել ոչ միայն Եհովայի* առաջ, այլև մարդկանց»:+

22 Նրանց հետ նաև ուղարկում ենք մեկ ուրիշ եղբոր, որը բազմիցս փորձված է, և նրա ջանասիրությունը տեսել ենք շատ հարցերում: Բայց հիմա ձեզ օգնելու հարցում առավել ևս ջանասեր կլինի, քանի որ մեծ վստահություն ունի ձեր հանդեպ: 23 Ինչ վերաբերում է Տիտոսին, եթե նրա վերաբերյալ հարցեր կան, ասեմ, որ նա իմ ընկերն է և իմ համագործակիցը, ով ինձ պես ծառայում է ձեր շահերին: Կամ եթե մեր մյուս եղբայրների վերաբերյալ հարցեր կան, իմացեք, որ նրանք ժողովների կողմից ուղարկված ներկայացուցիչներ* են և փառք են բերում Քրիստոսին: 24 Ուստի այս եղբայրների հանդեպ անկեղծ սեր դրսևորեք,+ և թող ժողովները տեսնեն, որ զուր չենք պարծեցել ձեզնով:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը