Վերելքի երգ:
121 Աչքերս դեպի լեռներն եմ բարձրացնում+
Եվ ասում. «Որտեղի՞ց է իմ օգնությունը գալու»:
 2 Իմ օգնությունը գալու է Եհովայից՝+
Երկինքն ու երկիրը Ստեղծողից:
 3 Նա երբեք թույլ չի տա, որ ոտքդ սայթաքի,+
Քո պահապանը երբեք նիրհի մեջ չի ընկնի:
 4 Այո՛, Իսրայելի պահապանը երբեք չի նիրհի,
Նա երբեք չի քնի:+
 5 Եհովան քեզ պահպանում է:
Եհովան քեզ համար հովանի է,+ քո աջ կողմում կանգնած է:+
 6 Քեզ ոչ մի վտանգ չի սպառնա, ո՛չ ցերեկը՝ արևից,+
Ոչ էլ գիշերը՝ լուսնից:+
 7 Եհովան ամեն չարիքից քեզ կպաշտպանի,+
Նա քո կյանքը կպահպանի:+
 8 Եհովան կպահպանի քեզ քո բոլոր քայլերում
Այժմվանից մինչև հավիտենություն: