Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թեսաղոնիկեցիներ 1
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Թեսաղոնիկեցիներ | Բովանդակություն

      • Ողջույնի խոսքեր (1, 2)

      • Թեսաղոնիկեցիների հավատը ավելի ու ավելի է ամրանում (3-5)

      • Չհնազանդվողները կպատժվեն (6-10)

      • Աղոթք ժողովի համար (11, 12)

2 Թեսաղոնիկեցիներ 1։1

Ծանոթագրություն

  • *

    Հայտնի է նաև որպես Շիղա:

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 1։19

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    «Ամբողջ Գիրքը», էջ 255

2 Թեսաղոնիկեցիներ 1։3

Զուգահեռ հղումներ

  • +1Թղ 3։12; 4։9, 10

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/15/2005, էջ 32

2 Թեսաղոնիկեցիներ 1։4

Զուգահեռ հղումներ

  • +1Թղ 2։19
  • +1Թղ 1։6; 2։14; 1Պտ 2։21

2 Թեսաղոնիկեցիներ 1։5

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 14։22; Հռ 8։17; 2Տմ 2։12

2 Թեսաղոնիկեցիներ 1։6

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «նեղությամբ հատուցի»:

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 12։19; Հտն 6։9, 10

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 33

    Դիտարան,

    11/15/2004, էջ 19

2 Թեսաղոնիկեցիներ 1։7

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «հայտնության»:

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 17։29, 30; 1Պտ 1։7
  • +Մկ 8։38

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/15/2004, էջ 19

2 Թեսաղոնիկեցիներ 1։8

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «վրեժ առնի»:

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 2։8

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 33

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    9/2019, էջ 12–13

    Դիտարան,

    11/15/2004, էջ 19

2 Թեսաղոնիկեցիներ 1։9

Զուգահեռ հղումներ

  • +2Պտ 3։7

2 Թեսաղոնիկեցիներ 1։10

Ծանոթագրություն

  • *

    Բառարանում տես «Սրբեր»:

2 Թեսաղոնիկեցիներ 1։11

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 8։30

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Թեսաղ. 1։12Կթ 1։19
2 Թեսաղ. 1։31Թղ 3։12; 4։9, 10
2 Թեսաղ. 1։41Թղ 2։19
2 Թեսաղ. 1։41Թղ 1։6; 2։14; 1Պտ 2։21
2 Թեսաղ. 1։5Գրծ 14։22; Հռ 8։17; 2Տմ 2։12
2 Թեսաղ. 1։6Հռ 12։19; Հտն 6։9, 10
2 Թեսաղ. 1։7Ղկ 17։29, 30; 1Պտ 1։7
2 Թեսաղ. 1։7Մկ 8։38
2 Թեսաղ. 1։8Հռ 2։8
2 Թեսաղ. 1։92Պտ 3։7
2 Թեսաղ. 1։11Հռ 8։30
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Թեսաղոնիկեցիներ 1։1-12

2 Թեսաղոնիկեցիներ

1 Ես՝ Պողոսս, գրում եմ Թեսաղոնիկեի ժողովին, որը միավորված է Աստծու՝ մեր Հոր, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ինձ հետ են նաև Սիլվանոսը* և Տիմոթեոսը:+

2 Թող Աստված՝ Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:

3 Եղբայրնե՛ր, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար: Եվ դա տեղին է, որովհետև ձեր հավատը ավելի ու ավելի է ամրանում, և միմյանց հանդեպ ձեր սերը մեծանում է:+ 4 Դրա համար էլ մենք ձեր մասին հպարտությամբ ենք խոսում+ Աստծու ժողովներում՝ պատմելով, թե ձեր բոլոր հալածանքների ու դժվարությունների ներքո ինչ դիմացկունություն ու հավատ եք դրսևորում:+ 5 Այդ ամենը փաստում է, որ Աստված արդարացի է դատում, քանի որ ձեզ արժանի է համարում մտնելու իր թագավորություն, որի համար տառապանքներ եք կրում:+

6 Եվ Աստված արդարացի կդատի, երբ ձեզ նեղություն պատճառողներին հատուցի:*+ 7 Իսկ ձեզ՝ նեղություն կրողներիդ, ինչպես նաև մեզ թեթևացում կբերի Տեր Հիսուսի հայտնվելու* ժամանակ,+ երբ նա երկնքից գա իր զորավոր հրեշտակների հետ+ 8 բոցավառ կրակով, որ պատժի* նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին:+ 9 Այդպիսիները կդատապարտվեն հավիտենական կործանման,+ կչքվեն Տիրոջ աչքից և այլևս չեն տեսնի նրա փառահեղ զորությունը: 10 Դա կլինի այն ժամանակ, երբ մեր Տերը գա, որ փառավորվի իր սրբերի* հետ, և այդ օրը բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորել նրա հանդեպ, կհիանան նրանով: Դուք էլ կլինեք նրանց թվում, քանի որ հավատացիք այն ամենին, ինչ հայտնեցինք ձեզ:

11 Ահա թե ինչու մենք միշտ աղոթում ենք ձեզ համար և խնդրում մեր Աստծուն, որ ձեզ արժանի համարի այն կյանքին, ինչի համար կանչել է,+ իր զորությամբ լիովին իրագործի ամեն լավ բան, որ ուզում է անել ձեզ համար, և հավատից մղված ձեր գործերը հաջողությամբ պսակի: 12 Այդպիսով մեր Տեր Հիսուսի անունը կփառավորվի ձեր միջոցով, և նրա հետ միավորված լինելով՝ դուք էլ կփառավորվեք մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության շնորհիվ:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը